Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • SOS Ծիծեռնակաբերդից (հուշաբլրում հուշն է հոշոտվում)

    SOS Ծիծեռնակաբերդից (հուշաբլրում հուշն է հոշոտվում)

    18.05.2012| 05:59
    ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ-ՀՈՒՇԱԳԻՐ (խնայեք ձեր նստուկները, տիարք ամենահասներ, երկրի էներգետիկ դաշտերն այդտեղ են խաչասերվում)
  • Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

    Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

    18.05.2012| 05:56
    Մտավորական կոչվածներ, բա մեղք չէ՞ ձեր ժողովուրդը, այդ ի՞նչ աստիճանի եք նրան քարեքար գցում ձեր տիեզերական ցնդաբանություններով, ինչո՞ւ չեք թողնում, որ այդ ժողովուրդը, բոլոր ժողովուրդների պես, իր խեղճության ու ցավերի հոգսը քաշի, ինչքա՞ն կարելի է նրա գլխին թափել սանձարձակ ու լկտի կեղծիքներ` չթողնելով, որ նա զարգացման, ինքն իրեն ճանաչելու բնական հուն մտնի:
  • Հայոց աշխարհի աքսիոմներն ու հասկացությունների պատերազմը

    Հայոց աշխարհի աքսիոմներն ու հասկացությունների պատերազմը

    18.05.2012| 05:53
    Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հեղինակած հոդվածը։
  • Նրանք չեն ուզում մտաբերել իրենց պատմության մութ էջերը

    Նրանք չեն ուզում մտաբերել իրենց պատմության մութ էջերը

    18.05.2012| 05:44
    ՊԱՐՈՆ ԲԱՅՐԱՄ ՍԱՖԱՐՈՎԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Օրերս «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովը հայտարարել է.
  • Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

    Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

    18.05.2012| 05:35
    ՄԱԿ-ի միջազգային զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ու «Ֆրութֆուլ Արմենիա» ընկերությունը Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան (Բաղրամյանի տարածաշրջան) համայնքներում կիրականացնեն համատեղ աջակցության ծրագիր։ Այն նպատակաուղղված է գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության աճին և գյուղական համայնքներում որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։
  • Ճամփաբաժան

    Ճամփաբաժան

    18.05.2012| 05:33
    Մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների խորհրդի նիստը, որը վարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվելու են հետընտրական զարգացումները: Եվ ամենակարևորը. նիստի նպատակն է ՀԱԿ-ը լքել ցանկացողների հոսքը դադարեցնելը: ՀԱԿ-ի առաջնորդը ցանկանում է լսել առկա իրավիճակի շուրջ տարբեր քաղաքական ուժերի գնահատականները, սակայն, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, ի վերջո, բոլոր որոշումները կայացնելու է Տեր-Պետրոսյանը:
  • Տղա ես` դիմացիր

    Տղա ես` դիմացիր

    18.05.2012| 05:30
    Իրեն լիովին «պոլիտիկային» տված Սամվել Ալեքսանյանը նոր խորհրդարանում նոր իմիջով է ներկայանալու: Օլիգարխի, չէ, կներեք, ԱԺ պատգամավորի երեկվա նամակ-հրավերը Նիկոլին ոչ թե թամադայի փնտրտուք է, այլ քաղաքագիտության մեջ «խորացած», «մրցակցային ընտրությունների» բովով անցած, ընդդիմադիրների հետ «պառլամենտական գործընկեր» դարձած «ազգընտիրի» յուրահատուկ հրավեր:
  • «Մղձավանջն» ավարտվեց

    «Մղձավանջն» ավարտվեց

    18.05.2012| 05:28
    Վերջապես Սերժ Ազատիչը եկավ-տեսավ-ազատեց բոլորիս ու հատկապես իր թիմին` օրեր տևած ծանր «մղձավանջից»: Ասաց` տրամադրությունը բարձր է (չհարցրեց իր թիմին` ինչո՞ւ եք լրագրողներին մշտապես դրսում պահում, իշխող կուսակցություն ենք, մի պրես-կենտրոն չե՞նք կարողանում ստեղծել էսպիսի օրերի համար. չէ՞ որ «էսպիսի օրեր» անցնող տասնհինգ տարիներին շատ են եղել, ու Աստված գիտի` էլի ինչքան կլինեն. անձրև է, ձյուն է, կարկուտ է… լրագրող են, կին են, աղջիկ են, ինչևէ), և կայտառ անցան գործի (ժամը վեցին «Օջախում» ընտրություններին նվիրված հաջորդական կայտառ «միջոցառումից» էին գալիս):
  • Սերժ Սարգսյանը կգնա Չիկագո

    Սերժ Սարգսյանը կգնա Չիկագո

    18.05.2012| 04:55
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ռասմուսենը Չիկագոյում մայիսի 20-ին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Սերժ Սարգսյանին: Գագաթնաժողովն առանձնանում է նրանով, որ Վրաստանի անդամակցության հարց օրակարգում չի լինելու, քննարկվելու են Աֆղանստանին վերաբերող և «հարակից» հարցեր: Կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին, այս պահին դեռ պարզ չէ, տեղեկացնում են նախագահական մեր աղբյուրները: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սերժ Սարգսյանը շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ:
  • ԲՀԿ-ում, ինչպես ԲՀԿ-ում

    ԲՀԿ-ում, ինչպես ԲՀԿ-ում

    18.05.2012| 04:52
    Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալու օրը (չորեքշաբթի)` ժամը վեցին, նախագահական է կանչել Գագիկ Ծառուկյանին` խոսելու «գազեթից-բանից», անցնող-դարձողից: Խոսակցության ողջ հմայքն այն է, որ նյուանսները «չեն հրապարակվում», չնայած մեր ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մեկ միլիմետր իսկ չի նահանջել իր առաջարկներից (հինգ նախարարական, երեք մարզպետական պորտֆելներ, համաձայնության կառավարություն, եթե ԲՀԿ-ն վախենում է «կոալիցիա» բառից, 13 թվի ամրագրում` «գործող նախագահի» մասով)։