-
16.06.2012|
01:33
Եգիպտոսում այսօր մեկնարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեարկությունը կտևի երկու օր։ Երկրորդ փուլ է անցել երկու թեկնածու՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Մուրսին և երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը։
-
16.06.2012|
01:27
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հայտարարել է հուլիսին երկու միջուկային ռեակտորների վերագործարկման մասին։ Նշենք, որ նախորդ տարի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո բոլոր 50 ատոմային էլեկտրակայանների աշխատանքը դադարեցվել էր։
-
16.06.2012|
01:21
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն` նարնջագույն հեղափոխության առաջին տիկինը, որ 2011 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 2009-ին ՌԴ-ի հետ գազային պայմանագիրը կնքելիս լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, կարող է ազատ արձակվել:
-
16.06.2012|
00:59
«Ամեն անգամ զարմանում եմ, թե ժողովուրդն ինչպես է հավատում քաղաքական գործիչներին, որոնք բոլորն էլ ստում են»:
Շառլ դը ԳՈԼ
-
16.06.2012|
00:44
Երեկ հետաձգված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը այսօր ուշ երեկոյան կայացավ ու հաստատեց հանրապետության գործադիր իշխանության նոր կազմը, որը մասամբ միայն կարելի է նոր անվանել: Այսպես, կոալիցիոն հուշագրով Հանրապետական կուսակցությանը վերապահված 14 նախարարական պորտֆելներից 11-ը բաժին են հասել նախկին «տերերին» , և միայն 3 պորտֆելներ են նոր «տերեր» ձեռք բերել:
-
15.06.2012|
17:55
Եգիպտոսի Սահմանադրական գերագույն խորհուրդը չեղյալ է հայտարարել պատգամավորների 1/3-ի ընտրության արդյունքները: Սահմանադրական գերագույն խորհրդի ներկայացուցիչ Մահեր Սամիի կարծիքով` խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև խորհրդի վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար:
-
15.06.2012|
17:45
Հունիսի 14-ին Բիշքեկում աշխատանքներն է սկսել Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի երրորդ լիագումար նիստը:
Կազմակերպությանն անդամակցում են Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Նիստում Ղազախստանը նախագահությունը փոխանցել է Ղրղզստանին:
-
15.06.2012|
16:25
ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, դեմոկրատ Կառլ Լևինը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ Է արել կրճատել միջուկային զինանոցը:
-
15.06.2012|
03:26
«Մուսուլման եղբայրներ» կուսակցության կողմնակիցները հայտարարում են, որ եգիպտական առանց այն էլ երերուն ժողովրդավարությունը վտանգի տակ է:
-
15.06.2012|
02:36
Հարվածը եկավ այնտեղից, որտեղից ամենաքիչն էր սպասվում: Օսկանյանն ու իր «ներքին հայրերը», դատելով Օսկանյանի ռեակցիայից, դա բացարձակ չէին հաշվարկել: