«Թուրքի շունը» ուշունց չի, բնութագիր է, ցեղային պատկանելություն, եթե կուզեք՝ անգամ տիտղոս է։ Իսկ մենք կատաղությունից պատեպատ ենք խփվում ու անզորությունից համարյա թե հոգեդարձվում ենք։ Ինչու՞:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը երեկ, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Ուկրաինայում «конкретной» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զինվորականներին առաջարկել է հանձնվել դաշնային զորքերին։
Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին։ Հայտարարելով, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանը ներքաշեց աշխարհքաղաքական սուր մրցակցության մեջ։
Այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի:
Պատմությունը վկայում է, որ պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում: Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է։
Ռազմարդյունաբերական կոմպլեքսների ֆիրմաները կողքից և, բնականաբար անմիջական, նայում են աշխարհի բոլոր հակամարտություններին, հիանում, հրճվում, ձեռքերը շփում, փողերը, եկամուտները հաշվում, նոր մահաբեր և հզոր զինատեսակներ արտադրում:
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։