Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիայով աջակցություն են հայտնել Հայաստանին (տե՛ս կից նկարը): «Փափուկ ուժ» կոչվածը հենց սա է։ Արևմուտքն այդ գործիքին շատ լավ է տիրապետում, իսկ Ռուսաստանն ընդհանրապես չի տիրապետում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկկողմ բանակցության ժամանակ պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի սահմանները 1990թ․ դրությամբ։
Արձանագրենք. փաստորեն, դեֆակտո առկա, դեյուրե մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության ծանրակշիռ մեծամասնությունն արդեն հաշտ է, պայքարելու այլևս կարիք չի տեսնում:
Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ում էր ուղղված «Հայկական Ժամանակի»՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութը, բացի Լևոն Տեր-Պետրոսյսնից։ Բնականաբար, ամենասուրը հենց նա էլ արձագանքեց։
Բոլորը մի օր ծերանում են, բացառությամբ նրանց, ովքեր վաղ են մեռնում, և ծերությունը չի հասցնում իր մագիլներով բռնազավթել նրանց: Բացառությամբ նաև նրանց, ովքեր դեռ չեն ծնվել, բայց կծնվեն հետո, երբ ծերությունը Աստծով վերացված կլինի:
Ոչ մի թուրքական դիվանագիտություն էլ չկա։ Եվ չի լինւոմ նաև այնպիսի հրաշք, ինչպես առաջին համաշխարհային պատերազմից հետո կործանված Թուրքիայի հետ է իբր պատահել։
Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։
Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։