ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՆՐԱՆՔ ԲՀԿ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԵՆ ԼԻՆԻ

ՆՐԱՆՔ ԲՀԿ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԵՆ ԼԻՆԻ
20.03.2012 | 00:00

ԲՀԿ-ի համագումարին ներկա էին պոտենցիալ ԲՀԿ-ի ցուցակավորները: Նրանց մեջ Հմայակ Հովհաննիսյանը` մի տեսակ շատ խառնված: Հարցին, թե, ի վերջո, պարզվե՞ց` մտնո՞ւմ եք ցուցակ, թե՞ ոչ, շատ նյարդային պատասխանեց` «հետո-հետո», ու անհետացավ, ինչից էլ գլխի չընկանք` ցուցակում է, իրեն «լյա՞վ» է զգում, թե՞ ցուցակում չէ, իրեն վատ է զգում:
Իսկ ահա ԲՀԿ-ի ցուցակում «սպասվելիք» Երվանդ Բոզոյանի և Անդրանիկ Թևանյանի առնչությամբ ասվում է, որ նրանց խնդիրը վերջնականապես է լուծված. նրանք ցուցակում հաստատ չեն լինի. այս մասին նեղ շրջանակում տեղեկացրել է անձամբ Գագիկ Ծառուկյանը:
Ասում են` չեն թողել: Ո՞վ, ինչպե՞ս, «ումո՞վ». չեն ասում։
Կամ էլ` ասում են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ