ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԱՍՏՐԱԽԱՆՈՒՄ

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԱՍՏՐԱԽԱՆՈՒՄ
29.10.2010 | 00:00

Աստրախանի ողջ ինտրիգը, ո՛չ, հոկտեմբերի 27-ը չէր, այլ հարցը` Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպման սեղանին ի՞նչ փաստաթուղթ է դրված եղել: Սանկտպետերբուրգյան նորացվա՞ծը: Թե՞ մադրիդյան նորացվածը:
Արժանահավատ աղբյուրն ասաց` սանկտպետերբուրգյանը:
Հիմա հարցնում եք` ինչո՞ւ Ալիևն այս անգամ չլքեց բանակցային սեղանը և չմեկնեց տուն` հակամարտության գոտում դիվերսիոն գործողություններ սկսելու (թե՞ դեռ կհասցնի):
Պարտիան այն չէր: Նախ` Ռուսաստանը սեթևեթում էր (Ալիև-ավագի արձանի բացման քաղաքում հանդիպում նշանակելով, այն էլ` հոկտեմբերի 27-ին): Եվ ապա` կրտսեր Ալիևը մի քանի օրից ընտրությունների է, և դեպ Ռուսաստան ցանկացած անկանոն շարժում կարող է թանկ նստել (ի՞նչ կա որ, թեկուզ` «27», նման հարցերի վրա Ռուսիան «մոչիտի» ու «սապոգի» խնայում չի կատարում): Չմոռանանք, որ Աստրախանի միակ առարկայական ձեռքբերումը ռազմական ոլորտում վստահությանն ու հրադադարի ռեժիմին էր վերաբերում:
Բայց ամեն բան «մանրի՜ց» ու հերթով:
«Ա՛Յ ԴԱ ՌՈՒՍԱՍՏԱՆ, Ա՛Յ ԴԱ...»
Խոսենք բաց և անկեղծ: Միայն Ռուսաստանը կարող էր հոկտեմբերի 27-ին ղարաբաղյան խնդրով իր ռազմավարական գործընկերոջը «հրավիրել» Ալիևի հետ հանդիպման, այն էլ` ալիևների կռապաշտական-ծիսական արձանացման ֆոնին:
Քայլը, հաստատ, «ամենանիզկիներից» էր:
Բոլոր դեպքերում, իմաստնությունն ասում է` անվերջ շնորհակալություն հայտնիր նրանց, երախտապարտ եղիր բոլորին, ովքեր քեզ ցավ են պատճառում, վիրավորում են, նրանք օգնում են քեզ ներքուստ շտկվել, ճամփադ ճշգրիտ անցնել, պարտքերդ մարել:
ՈՒ հիշեցնելով իր իսկ ձեռքով հայոց գլխին արած 27-ը (կարդա` Լիտվինենկո)` հորիզոնական հարթությունում, մենք, իսկ առաջին հերթին Սերժը Սարգսյանը, «Ռուսաստանից» պարտավոր էինք վերցնել ուղղահայաց հարթության «ինֆորմացիան» (հիշենք, որ երբևէ մենք շատ մանրամասն անդրադարձել ենք այս խնդրին, արձանագրելով` ուզում, չի ուզում` Սերժ Սարգսյանը հայտնվել է հորիզոնականից ուղղահայացի անցման` խաչի մեջտեղում, ու թե կարողացավ անցումը ճիշտ կատարել, բանալի-կոդեր են տրվելու տեսակին):
ՈՒ թե նա հաջողի կանգնել այնտեղ, որտեղից «ընկավ» Վազգենը, որպես դաս, այս «դասերն» այլևս չեն կրկնվի մեր կյանքում (էդ լեգիտիմություն-մեգիտիմություն` բոլորը լոլոներ են). ճշմարտությունները, մանավանդ այս էթնոսի դեպքում, բոլորովին այլ տեղ են կերտվում: Սերժը պիտի հասկանա` որտեղ ու ինչու ընկավ Վազգենը, ինչու ազգին տրվեց «27»-ը, ինչ պետք է անել` խորքային իմաստում, որպեսզի էթնիկ միջուկը կրկին չզարկվի` իր իսկ կողմից, իր ձեռքով, այլոց կամոք: ՈՒ իրեն պիտի օգնի հենց միայն փաստի գիտակցումը, զի ասված է` ճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատագրի:
21-րդ Ջրհոսի` կիբեր ու աստրալ դարում արդեն բոլորը գիտեն` իրական պատերազմները և հաղթանակներն այլ տարածքներում ու գիտակցարաններում են կերտվում, ու պետք է ձգվել-հասնել այդ տարածքներին` այնտեղից վերցնելու սեփական հաղթանակը, մանավանդ որ այս էթնոսին դա տրված է:
Վերջապես, գոնե մեկ անգամ այս վերջին դարերում կարողանալո՞ւ ենք անել այդ քայլը։ Մի առիթով ասել ենք` աշխարհի ուղեղային և գենետիկ լուրջ կենտրոնները (նաև գաղտնագետները) փորձում են բացել հայի կոդը: Պարոնայք, նրանք մեր մասին գիտեն ավելին, քան մենք ենք կարողացել ճանաչել մեր ներսը (մենք դրա համար ժամանակ չունենք, ժամանակ չենք հատկացրել). նրանք տիրապետում են ինֆորմացիային, որ հայի կոդը, պարոնա՛յք, յոթ տարին մեկ կարողանում է ինքնամաքրվել, և եթե մարդկությունը կարողանա բացել այդ կոդն ու այն կիրառել (ընդ որում, հայ կոդը միակն է, որը չի հաջողվում բացել), եթե բացվեն, ոչ միայն կբուժեն այնպիսի ծանր հիվանդություններ, ինչպիսիք քաղցկեղն ու մնացածն են, այլև այդ կոդի շարժման միջոցով մարդկային և քաղաքական «ալքիմիկները» կկարողանան մտնել Աստծո տարածք:
ՈՒ հենց այդ պատճառով չի՛ բացվելու կոդը: Երբե՛ք չի բացվելու: Զի ոչ մեկին տրված չէ մտնել Աստծո տարածք:
Բայց և կարելի է, չէ՞, սեփական` ազգային մարմնում եղած այդ մեծ հումք-հանքային ռեսուրսը, որը զուտ մեզ է տրված, մեկ-մեկ գիտակցենք ու պտույտի մեջ դնենք:
Սա` «27»-ի ու լիկբեզի մասով:
Վերադառնանք հորիզոնական հարթություն:
ԱՍՏՐԱԽԱՆՈՒՄ ԷԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՊԱՊԱ Է, ՊԱՊԱ՜»
Այո, Աստրախանի սեղանին եղել է սանկտպետերբուրգյան փաստաթուղթը: Էս գլխից ու միանգամից ասենք` ու թե այնպես լինի, որ փաստաթուղթ լինի նաև Աստանայում, ապա այն լինելու է նույն սանկտպետերբուրգյանը:
Մի ինֆորմացիա էլ «շաղ տանք» ու անցնենք առաջ: Չէ, երկու ինֆորմացիա: ԵԱՀԿ համանախագահների հետ հայկական կողմը հանդիպել է ոտքի վրա, էնպես` հընթացս: Բացատրե՞նք` ինչու, թե՞ ինքնին հասկանալի է:
Ոտքի վրա, որ Ռուսաստանի «սիլուետը» բանակցությունների ֆոնի վրա լինի ահեղադղորդ, որ բոլորը հասկանան` այդ նա է Հարավային Կովկասում որոշում` ով-որտեղ և երբ է ձմեռում, և որ` ԵԱՀԿ ՄԽ-«իկներն» ընդամենը եղել և մնում են պարապ, ոչինչ չորոշող օրգանիզմ, և որ այդ պարապությունը երբեմն-երբեմն ընդմիջվել է թթի օղի ըմպելով և տարածաշրջան կատարած գործուղման գումարն ստանալով:
Առաջ ընկնելով էլ միանգամից տանք ամենամեծ հարցի պատասխանը. պայմանավորվա՞ծ են Իրանի և ղարաբաղյան հարցերի շուրջ` ՆԱՏՕ-ի, Իրաքի, առաջիկայում` Աֆղանստանի, «ՊՐՕ»-ների և նույնիսկ բալթյան երկրների շուրջ բազարի ելած, «ճանապարհային քարտեզներ» «ծաղկող» ռուս-ամերիկյան վերաբեռնվող-բեռնաթափվողները:
Մանավանդ որ աստրախանյան հանդիպման նախօրյակին բրիտանական հայտնի վերլուծական կենտրոնը եզրահանգել էր, որ ԼՂ հակամարտության խնդրում հռչակագիր պետք չէ, պետք է «ճանապարհային քարտեզ». դա՛ էին սպասում բոլորը Մեդվեդևից:
Արդարացրե՞ց նրանց հույսերը Դիման: Ինչպես տեսաք` ոչ: Չկար ոչ միայն «քարտեզ», այլև նրա մասին հեռավոր հիշատակում, ինչն ակնհայտ էր նախ և առաջ կնքված դեկլարացիայից: Հիշենք, որ «ճանապարհային քարտեզի» տարրերը, ինչպես 2005-ին Վիեննայի դեպքում եղավ, պետք է արդեն իսկ ծրագրավորված արտահոսքով այս կամ այն կողմից մատուցված լինեին կողմերին, հասարակություններին, փորձագիտական շրջանակներին: Աքվիլայում, ապա Կանադայում արձանագրված հիմնարար երեք կետերն ու վեց ենթակետերը դժվար թե համարվեն «նորացված» մոտեցում և նոր «ճանապարհային քարտեզ»:
Դառնալով Աստրախանի դեկլարացիային` պետք է ասել, որ այն ընդամենը ցուցանք էր, որ փակուղի մտած բանակցային գործընթացը դուրս է եկել փակի տակից, և դա, իհարկե, Դիմա Անատոլևիչի հզոր և կենդանի ջանքերով, զի, ինչպես նույն Մեդվեդևն է ասում, ավելի լավ է բանակցություն, քան չբանակցություն-կոնֆլիկտ: Ինչն էլ իր հերթին ապացույց է, թե խնդիրը կարգավորողները որքան հեռու են համաձայնություններից:
Ընդ որում, աստրախանյան «թղթում» մեն-միակ կետ կա ընդամենը, որն էլ, ի դեպ, ադրբեջանական կողմը համարում է խիստ դրական ու ահավոր «պոզիտիվ». դա ռազմագերիների, առաջին հերթին Իբրահիմովի դիակի վերադարձն է, որն էլ նախագահականի ներկայացուցիչ Հասանովն այնպես է մատուցում ադրբեջանական հանրությանը, ասես ոչ թե Ադրբեջանի ազգային հերոսի, իրականում` դիվերսանտի դիակն է հետ վերադարձվում Հայաստանի կողմից, այլ ազատագրված տարածքները:
Մի բան էլ. գերիների և նրանց դիակների շուրջ պայմանավորվածությունը քաղաքական ձեռքբերում համարելը հաստատ նոնսենս է այդքան բարձր մակարդակի հանդիպման դեպքում, որովհետև դա ընդամենը Կարմիր խաչի գործառույթ է: Եվ` վերջ:
Աստանայում սպասվող «ճանապարհորդների» և նրանց քարտեզների նկատմամբ «անվստահությունը» բացատրվում է նաև Աստրախանում հնչած Մեդվեդևի թեական մտքերով, որոնցից ակնհայտ երևում է` որևէ տեղաշարժ, ստատուս քվոյի որևէ փոփոխություն Աստանայում դժվար թե լինեն, որովհետև նախ և առաջ պայմանավորվածություն չկա խաղաղապահների շուրջ:
Եվ այնուհանդերձ, հայտնի կենդանու կնմանվենք, եթե չնկատենք ճնշումների այն աննախադեպ մակարդակը, իսկ առավել ստույգ` անմակարդակությունը, որ երկու կողմերը` Ռուսաստանն ու մանավանդ ԱՄՆ-ը, ցուցանում են Աստանայից, ԱՄՆ-ի դեպքում` նաև կոնգրեսի ընտրություններից առաջ:
ՃՆՇՈՒՄՆԵՐԴ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ
Դեմոկրատ, ամենքի հետ բարիշող, ամենքին բեռնաթափող, դեմոկրատիա տարածող (մի պահ մոռանանք Աբու Գրեյբի բանտերն էլ, օրերս էլ Իրաքում կատարված ԱՄՆ-ի վայրագությունների մասին ռազմական գաղտնիքների հրապարակումն էլ) ԱՄՆ-ը մեր դեպքում սկսել է հեռվից: Չնայած մենք գիտենք, որ նա կարողանում է նաև ՆԱՏՕ-աբար ռմբակոծել, ասենք, Բելգրադը` «խաղաղություն» պարտադրելու համար, բայց մենք, ոնց երևում է, էն դեպքը չենք, այսպիսի տարածաշրջանում նա չի կարող գնալ ռմբակոծության` վասն ղարաբաղյան խնդրի լուծման: Այստեղ` Իրանի կողքին նա կխրվի այնքան ու այնպես, որ դժոխք համարված Իրաքն ու Աֆղանստանը դրախտի ստատուս ձեռք կբերեն:
ՈՒստի գերտերություն ԱՄՆ-ը նախընտրում է Բայդենի և «Պզոյի» տարբերակները:
Այո, ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության դոկտրինում հասել է Իրանին, ներքինում` կոնգրեսի ընտրություններին: Ընդ որում, երկուսը բավականին փոխշաղկապված են: Կոնգրեսի ընտրություններում ամերիկյան արտիստիզմը կհասնի իր բարձունքին. հանրապետականներն այնտեղ կառաջանան այնքան, որ Օբամայի համար հեշտ լինի Իրանի և մնացած բոլորի, այդ թվում և` Ռուսաստանի ու նրա «ՊՐՕ»-ների հարցերը լուծել փաթեթով` հետ-առաջ անելով, ցանկացած պահին «մեղքը» հանրապետականների վրա գցելով: ՈՒ թե «փափուկ» վերաբեռնմամբ դեմոկրատները կարողանան հասնել Իրանի դուռը` այնտեղի նավթը, Իրանը ներսից պայթեցնելու տարբերակով խաղաղ «կաչատ» անելու համար, լավ, իսկ եթե ոչ, ապա կգան «կոշտ» հանրապետականներն ու «կետային» համազարկով կռմբակոծեն Իրանը:
Հիմա դեմոկրատների կամրջի վրայի պարի ժամն է: Իսկ այդ պարին, հասկանում եք, խանգարում է Ղարաբաղը` չսառեցված իր կոնֆլիկտով: Իսկ ԱՄՆ-ին «պետք է հիմա ու ամբողջը», որ համ էլ Ադրբեջանը բերվի իր ազդեցության գոտի: Սա է ամերիկյան բայդենական և պզոյական խաղի լեյտմոտիվը:
Ընդ որում, ԱՄՆ-ից և Ռուսաստանից «լքված» հայկական կողմը նույնպես հետաքրքիր վարքագիծ է դրսևորում: Հակաճնշումներ է կիրառում: Նախ` ռիտորիկան է կոշտացնում: Այո, վերջին շրջանում հայաստանյան դիրքորոշումը բավականին կոշտացել է, ինչի մասին խոսեց նույնիսկ Մեդվեդևը, «կոշտ բանակցություններ են ընթանում», ասաց:
Հիշենք, թե ինչ «ասաց» Ղարաբաղի ու Աստանայի հաշվով իր դուռն եկած Սլովենիայի նախագահին Սերժ Սարգսյանը. «Լեռնային Ղարաբաղը հաղթել է սեփական ուժերով, առանց ՆԱՏՕ-ի օգնության, և այժմ համբերատար սպասում է այն պահին, երբ միջազգային հանրությունը կճանաչի նրա միակողմանի հռչակած անկախությունը»: Բանակցություններին Ղարաբաղի մասնակցության պահանջն էլ` քեզ փեշքեշ:
Օրենսդրական մակարդակներում նույնպես Հայաստանը հետաքրքիր քայլեր է անում: Ղարաբաղի ճանաչման խնդիրը, ինչպես տեսաք, երեկ մնաց օրակարգում:
Ի դեպ, առաջիկայում խորհրդարանում պետք է միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքում փոփոխություն մտցվի, ըստ որի` Հայաստանը կարող է չճանաչված հանրապետությունների հետ ևս պայմանագրեր կնքել և վավերացնել: Հասկացա՞ք: Ո՞չ: Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական համագործակցության պայմանագրի մասին է խոսքը: Այն արդեն երկու-երեք տարի պատրաստ է: Կստորագրեն, կվավերացնեն: ՀԱՊԿ-ի շրջանակներում էլ, եթե որևէ երկիր հարձակվի Հայաստանի վրա, շղթայական պայմանագրերով, մայր Ռուսաստանն «ստիպված» կլինի օգնության հասնել իր ռազմավարական գործընկերոջը: Էլ չենք խոսում կոշտության այն դրսևորումների մասին, որ օրերս նկատվեց ԱԺ հայտարարությունների ժամին, երբ «չափավոր լավատես» և ընդհանրապես չափած-ձևված-զգուշավոր Արտակ Զաքարյանն ասաց, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը պետք է ուշադիր լինի իր «նավթահորերի» նկատմամբ (տեսնո՞ւմ եք` ՀՀԿ-ն այս հարցում նույնիսկ և այլևս չի վստահում անգամ դաշնակցականներին, սեփական ձեռքերով է դա անելու):
Իսկ փորձագետ Երվանդ Բոզոյանը շատ է սիրում օրինակը` հայկական կողմից Սարսանգի ջրամբարի բացումն արդեն իսկ Ադրբեջանի վերջը կլինի...
Այնպես որ, խաղում են բոլորը։ Եվ` սրտանց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ