ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵ՞Տ

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵ՞Տ
20.12.2011 | 00:00

Անցնող շաբաթ Հարավ-արևմտյան թաղամասը եռում էր:
«Հայաթները» նայող բոլոր «ախպերներն» իրար գլխի հավաքվել, իրար լուր էին «ատմասֆերում»` «իմացած ըլնեք, Սամվելին տվին Արագածոտնի մարզպետ»:
Դժվարությամբ, բայց հասկանալի էր` խոսքն ԱԺ «ընտրյալի»` Նիգ-Ապարան հայրենակցական միությունում ստանձնած նոր «պաշտոնի» «ախպերական» ընթերցմանն էր վերաբերում: Ինչին պետք չէ թեականորեն վերաբերվել, որովհետև հենց այդպես էլ կա, պարզապես «ախպերները» քաղաքագիտական նորմերով էին խնդրին մոտենում և «սահմանադրորեն» ձևակերպում նոր «պաշտոնը» (բա հո չէի՞ն ասի` Արագածոտնի կողմերում «պապա» է փոխվում, նոր կոնֆիգուրացիա գծվում, մանավանդ որ ապարանյան ձմռան տոնակատարությանն ապարանցիք «էնքան խմուկ` մեռուկ»):
Իհարկե, կարելի է և փոքր-ինչ տարակուսանքով մոտենալ ազգի ընտրյալի նոր «պաշտոնին»` «Նիգ-Ապարանի» մասով: Որովհետև խոսքը կարծես գործարարներից (դիտմամբ չենք ասում` օլիգարխներից) քաղաքական-հասարակական սեկտորը բեռնաթափելու մասին է: Բայց քանի որ Սամվել Ալեքսանյանը «գործարար չէ», ուստի լիարժեք իրավունք ունի և՛ հայրենակցական բավականին խոշոր ու հայտնի կառույցը ղեկավարելու` յուր բոլոր ոչ «քաղաքական» և մնացյալ հմայքներով հանդերձ, նաև լիարժեք իրավունք ունի ոչ միայն Հարավ-արևմտյան թաղամասում (ուր արդեն իսկ սկսել է նախընտրական «գործողությունները». հավաքում է էդ նույն «եղբայրներին», ուղարկում «հայաթներ»` լուրջ «թաշախուստով», հետևից էլ ինքն է հայտնվում` Քրիստոսի երկրորդ հայտնության հանգով. չնայած որ էս անգամ էլ ընտրվի, իրենը կլինի «երրորդ հայտնություն», և խոստումներ տալիս բնակչությանը` բակերը կանաչապատելու, խաղահրապարակներ սարքելու, ասֆալտապատելու, իրենց թիկունքին, մեջքին, «ձեռքին» կանգնելու «մոմենտով»):
Քաղաքագիտանանք. որքան մենք ենք տեղյակ, ավազաշաքարի գեներալին, ինչպես մնացյալ «ոչ գործարարներին», սահմանադրորեն չեն արգելելու առաջադրվել: Կոնկրետ Սամվելին ասվել է` սկսիր` տեսնենք, եթե դու էլ չեղար, քո մարդկանցից մեկը կլինի ապագա ԱԺ-ում (բայց քանի որ Մալաթիա-Սեբաստիան երկու մեծամասնականի տեղ ունի, ապա Ս. Ալեքսանյանը երկու իր «նմանները» կունենա. չնայած նա այնքան աննման է, որ դժվար թե… բայց դե):
Հետաքրքիրն էստեղ «Նիգ-Ապարանի» պասաժն է` ի դեմս իր նախագահության: Եթե չլիներ նախորդ ընտրությունների պասաժը, ապա կարելի էր կարծել, որ ՀՀԿ-ն Սամվել Ալեքսանյանին ի պահ է տվել իր փոքրիկ հայրենիքը «նայելու» սուրբ պարտականությունը, չնայած «Նիգ»-ում է՛լ ավելի հետաքրքիր հեղինակություն արդեն իսկ կար:
Ըստ ամենայնի, Սամվել Ալեքսանյանի ևս մեկ պաշտոնն առաջին հերթին պետք է եղել հենց իրեն, «ոչ գործարարին»` կարևորվելու առումով: Այդ հաճելին նա հաստատ կհամակցի նաև օգտակարի հետ. ընտրությունների շեմին կօգնի ամենաանապահով մարզին` սեփական երեսը պարզելով ՀՀԿ-ի առաջ:
Բայց ահա էստեղ է, որ թաքնված է շան գլուխը: Բանն այն է, որ «սոցիալիստական աշխատանքի հերոս», Դուբայի սիրահար, օվկիանոսի ափերին «ընդհատակյա-դիսիդենտական» շարժման մասնակից պարոն Ալեքսանյանը 2007-ին նույն Հարավ-արևմտյան թաղամասում, իր նման` հա՛մ նալին, հա՛մ մեխին կոնֆիգուրացիան էր ֆիգուրանտում: Օրվա մի մասում նա ձևով ՀՀԿ-ական էր, բովանդակությանբ` ԲՀԿ-ական, օրվա երկրորդ մասում նա հակառակ կաստինգի էր: Ասել է` երկուսին էլ օժանդակում էր իր «ոչ գործարար» ողջ «ֆիգուրայով»:
Այս անգա՞մ ինչպես կլինի…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ