ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Шеф появится в последний момент»-2

«Шеф появится в последний момент»-2
27.01.2012 | 00:00

ՀԱԿ-ի քաղխորհդի նիստերին առայժմ չի մասնակցում Lևոն Տեր-Պետրոսյանը: Համ էլ` մասնակցելու բան չկա. ՀԱԿ-ում կոնսենսուսի չեն կարողանում հանգել ոչ մի հարցում, էլ չենք ասում, որ որոշ կուսակցական լիդերներ, ի դեմս Արամ Զ. Սարգսյանի, նույնպես չեն մասնակցում այդ նիստերին, ինչը պառակտման գեներացիոն մեծ ուժ ունի, ուստի ՀԱԿ-ի մյուս լիդերները (Պետրոս Մակեյանն արդեն այդ մասին խոսում է մամուլով) խիստ շահագրգռված են, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նույնպես մասնակցի (խնդիրը կողնորոշումային և մեթոդոլոգիական է. ըստ ռեսպոնդենտների` ՀԱԿ-ն անդառնալիորեն շատ է խորացել ռուսիզմի մեջ, ինչն ահավոր նյարդայնացնում է գրեթե բոլոր առաջադեմ ՀԱԿ-ականներին. ըստ մեր ունեցած տեղեկությունների` Դավիթ Շահնազարյանն էլ իր հերթին է ասել, թե չի ցանկանում համամասնական ցուցակում տեղ ունենալ): Արամ Զ. Սարգսյանի փոխարեն նիստերին մասնակցում է Սմբատ Այվազյանը:
Լուրջ գայթաքար են, ինչպես ասացինք, նաև ՀԱԿ-ի համամասնական և մեծամասնական ցուցակները: Ըստ «որոշների»` համամասնական ցուցակը պետք է ունենա Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Զ. Սարգսյան տեսքը: Ըստ ՀԱԿ-ականների` նույն Լևոն Զուրաբյանն ու երիտասարդ «խարիզմատները» ճիշտ կանեն մեծամասնականով մասնակցեն ընտրություններին:
Չնայած այս ամենը «ֆուֆլո» է, որովհետև ՀԱԿ-ի հաշվարկը ոչ թե մասնակցության, այլ հետընտրական աղմուկ-աղաղակի ու նախագահականի «պատրաստվածության» վրա է:
Ոնց կասի Ռուսաստանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ