Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ՍԱՆՁԵ՛Ք ՁԵՐ «ՆԵՏԵՐԸ»

ՍԱՆՁԵ՛Ք ՁԵՐ «ՆԵՏԵՐԸ»
24.02.2012 | 00:00

«20-ամյա Հայաստանի պատմության ընթացքում քիչ են այնպիսի քաղաքական, պետական գործիչները, ովքեր մեծ սեր և հեղինակություն են վայելում, ինչպիսին Անդրանիկ Մարգարյանն էր: Այսօր որևէ մեկը բարոյական իրավունք չունի ստվերելու, ցեխ շպրտելու այն մարդու հեղինակությանն ու բարի համբավին, որն ամեն ինչ ու նաև իր կյանքը նվիրեց մեր պետությանն ու պետականությանը: Բոլորս պիտի հարգանքով հիշենք ու գնահատենք նրա գործունեությունը: Բոլոր նրանք, ովքեր խնդիր ունեն գործող քաղաքապետի հետ, պիտի հասկանան, որ իրավունք չունեն Տարոն Մարգարյանի գործունեության «նետերն» ուղղելու դեպի երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ավելին, Անդրանիկ Մարգարյանը չէր, որ Հյուսիսային պողոտայի բնակիչների տների քանդման հրամանը տվեց: Այդ ամենի բացասական հետևանքները ոչ մեկը չպետք է բարդի նախկին վարչապետի ուսերին»,- անդրադառնալով այն հրապարակմանը, որտեղ բնապահպանական վերջին միջոցառման շրջանակում շոշափվում են նաև քաղաքապետի հոր, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունն ու գործունեությունը, ասաց ՀՀԿ-ական ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ հավելելով, որ հերոսներ ու վերքաղաքական դեմքեր չենք կարող պահպանել, որպեսզի սերունդները հարգեն ու փորձեն նմանվել նրանց: «Ամեն ինչ ոչնչացնելու, փչացնելու, վատաբանելու ճանապարհով ենք գնում: ՈՒ այդ ամենն անում են մարդիկ, ովքեր դրա բարոյական իրավունքը չունեն: Այդ «կանաչների» պայքարում անգամ սատանայապաշտներ կան: Սա արդեն աբսուրդի թատրոն է: Շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր միացել են այդ գործընթացներին, ուղղակի փորձում են իրենց անձնական վարկանիշը բարձրացնել, որովհետև հասարակության որևէ անդամ նրանց լուրջ չի վերաբերվում, մեծ հեղինակություն չեն վայելում: Այս ամենով փորձում են վարկաբեկել Տարոն Մարգարյանին, սակայն չի ստացվի: Որևէ մեկը թող չձևացնի, թե ավելի շատ է սիրում Երևանը, քան Տարոն Մարգարյանը: Նրանց բողոքը ոչ թե քաղաքապետի դեմ պիտի ուղղված լինի, այլ այդ կրպակների սեփականատերերի»,- եզրափակեց Մենուա Հարությունյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ