ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔԸ` ԱՂՔԱՏՆԵՐԻ՞Ն

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔԸ` ԱՂՔԱՏՆԵՐԻ՞Ն
29.10.2010 | 00:00

Այս շաբաթ Ազգային ժողովի քառօրյան աչքի ընկավ լավություն անելու, բարեգործության մասին պատկերացումների, յուրայինների մեջ թշնամիներ չփնտրելու հայտարարություն-հորդորներով։ Դեռ հայտարարությունների օրը ԱԺ անկախ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ, վկայակոչելով աշխարհի ամենահարուստ մարդու` Կառլոս Սիլիմի կենցաղավարությունն ու չափավոր ապրելակերպը, ընդգծեց. «Հարստություն, համեստություն և մարդասիրություն բանաձևը յուրօրինակ ձևով են փորձում իրականացնել աշխարհի այլ մեծահարուստներ, որոնք ցույց են տալիս, թե իրականում որն է մարդկության փրկության ճանապարհներից մեկը։ Այդ տեսակետից ուղենիշային կարող է դառնալ, որ վերջերս ԱՄՆ-ի 38 միլիարդատերեր, Գեյթսի ու Բաֆֆեթի գլխավորությամբ, ստորագրեցին «Նվիրատվության երդում» կոչվող փաստաթուղթը և պարտավորվեցին իրենց կարողության կեսը նվիրաբերել բարեգործությանը... Հարուստների և աղքատների միջև դարերից եկող կոնֆլիկտը քաղաքակիրթ ճանապարհով լուծելով են ժողովուրդներն արժանի համարվել քաղաքակիրթ կոչվելու։ Աշխարհագրական և աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող Հայաստանի համար կարող է կործանարար լինել «պետությունը պատկանում է հարուստներին, իսկ հայրենիքը` աղքատներին» բանաձևի կիրառումը, երբ պետության բարիքներից օգտվում են հարուստները, իսկ վտանգված հայրենիքը պաշտպանում են աղքատները»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ավարտին էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով կառավարության հասցեին ընդդիմության ներկայացուցչի քննադատական հայտարարությանը, հորդորեց. «Կարծում եմ` այդ գնահատականները տեղին չեն և հարիր չեն ԱԺ-ին։ Մեղադրում եք կառավարությանը կեղծիքների մեջ, չներկայացնելով որևէ փաստաթուղթ, որևէ հիմնավորում։ Եթե, իրոք, նման փաստաթուղթ են հայտնաբերում մեր պատգամավորները, ավելի կոռեկտ կլիներ, եթե նախապես մեզ հետ քննարկեին` մինչ այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններ անելն այս բարձր ամբիոնից։ Մանավանդ, մի քանի րոպե առաջ ասվում է, որ ընդդիմությանը չի կարելի վերաբերվել որպես ներքին թշնամու։ Իսկ կառավարությանը կարելի՞ է»։ Վարչապետից հետ չմնալով` Հովիկ Աբրահամյանը հավելեց. «Պարոն վարչապետ, Ձեզ հետ համաձայն եմ, յուրաքանչյուր մեղադրանք պետք է հիմք ունենա»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ