ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՃՇՄԱՐԻՏՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼՎԵԼ

ՃՇՄԱՐԻՏՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼՎԵԼ
16.03.2012 | 00:00

Այս շրջանում, երբ գործող խորհրդարանի բոլոր «անաշխատունակ» պատգամավորները ձեռուոտ են ընկել ու, առանց փոքր-ինչ վատ զգալու, հայտարարում են, թե կրկին ցանկանում են ապագա խորհրդարանում աշխատել, անկեղծորեն զարմանում ես` իսկ ի՞նչ էիք անում այս հինգ տարիներին: Նույն ցանկությունն է երեկ հայտնել Կարեն Ճշմարիտյանը, ով քչախոս, ելույթների առանձնակի սեր չունեցող պատգամավորների թվին է դասվում:
Ի դեպ, այս պատգամավորը յուրահատուկ նախասիրություն ունի: ԱԺ նիստերի ժամանակ հաճախ աչքի է ընկնում ոչ պակաս կարևոր «գործով»՝ բջջային հեռախոսով նկարելու հատուկ «շնորհքով» ու «արձանագրածը» մյուսներին «շախով» ցույց տալու հավեսով: Չնայած մանդատ ունենալու նկրտումներին, մեր տեղեկություններով այս անգամ ՀՀԿ-ն այնքան էլ հակված չէ Ճշմարիտյանին տեսնելու ցուցակի անցունակ հորիզոնականներում: Պատճառներից մեկն էլ, մեր աղբյուրի փոխանցմամբ, այն է, որ վերջինս համարվում է Ռոբերտ Քոչարյանի անդավաճան «երկրպագուն»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ