Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ԾԱՆՐ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ... ՔԻԹԸ

ԾԱՆՐ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ... ՔԻԹԸ
28.02.2012 | 00:00

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի առաջին 30 րոպեներին ներկա էր նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (ոչ անհայտ Լֆիկ)՝ ակնհայտ բարձր տրամադրությամբ: Իսկ պատճառը շատ պարզ էր` ասաց, որ առաջադրվելու է: Հրճվանքն էլ էր պարզ` «դաբրոն» արդեն ստացել է:
Երբ փորձեցինք մի քանի հարց ուղղել պատգամավորին, միանգամից կասեցրեց. «Չեմ կարա խոսամ, բժիշկն արգելել ա»: Ինչո՞ւ` զարմացանք: «Քիթս եմ վիրահատել»: «ՈՒզում եք փոքր քի՞թ ունենալ, հրաժարվել հայկական քթի՞ց»,- հետաքրքրվեցինք: «Չէ, չէ, քթիս պատն են ուղղել»,- «ախտորոշեց» գործարարը:
Ի դեպ, ինչպես միշտ, երբ օպերատորները դահլիճում նկարում էին Ալեքսանյանին, վերջինս դպրոցականի նման ձգվում էր, իսկ դեմքին էլ այնպիսի արտահայտություն տալիս, կարծես ողջ ազգի դարդը ծանրացել է սրտին: Տեսախցիկն անջատելուն պես` կրկին դառնում կատակախոս: Ավելին, երեկվա քվեարկության ժամանակ գործարարը նախ «հարցում արեց» կողքին նստած Տիգրան Թորոսյանին, թե կողմ-դեմ-ձեռնպահ կոճակները որը որից հետո են, ու քվեարկության ողջ ընթացքում մատը պահեց «կողմ» կոճակի վրա, որ հանկարծ չշփոթի: Բա որ շփոթվեր ու «դե՞մ» քվեարկեր:
Չէ, ինչ ուզում եք ասեք, ծանր է պատգամավորի քիթը։ Ներողություն` գլխարկը։ Ավելի ճիշտ` փեշակը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ