Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՋՈՆԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱ՞ՆԸ

ՋՈՆԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱ՞ՆԸ
06.03.2012 | 00:00

Չնայած այն հանգամանքին, որ կոալիցիոն վերջին բանավոր հայտարարության «պատրաստման» ընթացքին Սերժ Սարգսյանը «թույլ էր տվել» մի քիչ էլ ՀՀԿ-ի առայժմ վիրտուալ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մասնակցի (Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանը գտնվել են Ծաղկաձորում և երկու օր դահուկ քշելով-բանով «մշակել» այդ հուշագիրը), այնուհանդերձ, վերջինիս նկատմամբ անվստահությունը շատ մեծ է:
Բանավոր հուշագրի հրապարակման օրը, հիշենք, ԲՀԿ անդամակցության մասին հայտարարեց Վարդան Օսկանյանը: Փորձագետները Հ. Աբրահամյանի` Ծաղկաձորում «ՏրՏոՏ տՐՌոսՌՋպվվօռ Ս ՌՎտպՐՈՑՏՐց» գտնվելու հանգամանքը բացատրում են Օսկանյանի նկատմամբ վերջինիս «լիչնի նեպրիյազնով», որովհետև Քոչարյանի «ականջների» պրեզենտացիայով ԲՀԿ-ն խիստ սահուն դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի ազդեցության դաշտից, և նա դադարեց ԲՀԿ-ում «ասող» լինելուց: Պարզվում է, Հովիկ Աբրահամյանն այլևս «ասող» չէ ոչ միայն ԱԺ-ում, ԲՀԿ-ում, ՀՀԿ-ում, այլև սեփական մարզում` Արտաշատում: Ճիշտ է, նրան հաջողվել է, ի վերջո, իր ազդեցության դաշտ տանել ոչ անհայտ Գազի Հովոյին (երբեմնի խիստ թունդ ախոյանների միջև այսօր «շոկոլադնի» հարաբերություններ են), այնուհանդերձ, թիվ 17 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել ԱԺ նախկին խոսնակը, նրա եղբայր Ջոնիկը մեծամասնականով չի առաջադրվի: Եվ պատճառաբանությունը, թե իմ եղբայրը քո եղբայրը չէ (ասել է` եթե Սերժը Սաշիկին թույլ չի տալիս առաջադրվել, Ջոնիկն ինչո՞ւ պետք է առաջադրվի), հիմնավորված է:
Ըստ հավաստի աղբյուրների` այդ ընտրատարածքում «վերևները» քննարկում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թեկնածության հարցը: Իսկ Ջոնիկի շրջապատը խիստ շահագրգիռ (բոլոր առումներով) հետևում է Մարգար Օհանյանի դատավարության ընթացքին, անում ամեն ինչ, որ Ալիկ Սարգսյանն այդ «թնջուկից» չոր դուրս չգա:
Բոլոր դեպքերում, Ալիկ Սարգսյանի շանսերը փորձագետները շատ բարձր են գնահատում, եթե ոչ, ապա կլինի մեկ այլ թեկնածություն, բայց ոչ Ջոնիկի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ