Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆՆ ՕՐՀՆԱԲԵՐ Է ԵՂԵԼ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆՆ ՕՐՀՆԱԲԵՐ Է ԵՂԵԼ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ
13.03.2012 | 00:00

Վերջապես կատարվեց… նրա երազանքը. ինքը դարձավ ՀՀԿ նախագահի տեղակալ: Ճիշտ է, առայժմ ոչ առաջին, բայց դե, ընտրություններն առջևում են, ու թե Արգամիչը «стараться » լինի, ապա` ով գիտե, մեկ էլ տեսար կյանքի երազանքներից էս մեկը գոնե իրականություն դառնա:
Այսպիսով, շաբաթ ողջ օրը տքնաջան աշխատած ՀՀԿ «չինովնիչան» աշխատել էր նաև կիրակի օրը:
Կառավարության ընդունելությունների տանը հավաքվել էր ՀՀԿ ամբողջ ծերակույտը: Տեղի ունեցած նիստում ընտրվել էին տեղակալներ և հանձնաժողովների նախագահներ: Որից հետո էլ գործարանը կառուցել էին հումքի մոտ, ալարել էին որևէ ռեստորան «մեկնել» ու հենց Կառավարության ընդունելությունների տանը ուտուշ-խմուշով քաղաքականորեն նշել իրենց 13-րդ համագումարն էլ, մնացածն էլ:
Այսպիսով, Սերժի տեղակալներ են դարձել, բացի Հովիկից, նաև Արմեն Աշոտյանը, որը նաև միջազգային հարցերով արժանիորեն ՀՀԿ քարտուղար է «ձեռնադրվել»:
Տեղակալ է դարձել (գուցե իսկապես առաջինի հեռանկարով) վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղակալի իր պոստում է մնացել ՀՀԿ արթուն պահակ, համատեությամբ գորշ կարդինալ Ռազմիկ Զոհրաբյանը: Գալուստ Գրիգորիչն էլ է տեղակալվում դեռ` բանաստեղծի յուր չհասկացվածությամբ:
Նախկին տեղակալներից Մուշեղ Լալայանն այսուհետ կղեկավարի գաղափարաքարոզչական, իսկ Ռուբիկ Թադևոսյանը` կազմակերպչական հանձնաժողովները:
Հովիկի` քաղաքական հանձնաժողովը անտեր է մնացել: Մարդ չեն գտել, որ նշանակեն: Հեշտ չէ նրան փոխարինող գտնել:
Նրանից մեկն ունենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ