ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԲԱ ԿՆՈՋԸ ԿՄԵՐԺԵ՞Ն

ԲԱ ԿՆՈՋԸ ԿՄԵՐԺԵ՞Ն
15.04.2011 | 00:00

Ինչ ուզում եք ասեք՝ հետաքրքիր օրեր ենք ապրում: Էն էլ ինչքան: Սերժ Սարգսյանը կարողացավ երկրի ներսում լուծել իր «գերան» հարցերը: Ներիշխանական երբեմնի անհանգիստ հատվածում («մնացորդային» երևույթներն էն օրն էլ վարչապետը հստակեցրեց) կատարեց հուշագրում: ՀԱԿ-ն էլ, դե, գիտեք, ընդդիմացված ու օպերայացված է: Այլ խնդիր է, թե այդ ամենը որքան է ընդունելի կամ անընդունելի:
Ափսոս, Սամսոն Խաչատրյանը մնաց բանտում. ԲՀԿ-ի՝ խաղ «չջոկելու մոմենտով»: Էնտեղ էլ Չինաստանի կոմկուսի առաջնորդը մնաց ՀՀ վարչապետի ու Սերժ Սարգսյանի «ումուդին»: Եվ դա այն դեպքում, երբ Չինու կողմերի «պրիարիտետը»՝ կոմկուսի մասով, ԲՀԿ-ինն էր: Հովիկ Աբրահամյանն էլ (ասա՝ ընչի՜ հրաժարվեցիր վարչապետի առաջարկից ու չդարձար վարչապետ, հազիվ առիթ էր) իր օրերում մի դյուժին ժողովուրդ առել, հազար օրով Չինու էր գնացել (իսկ ահա Պանամա չուզեց պատգամավոր ուղարկել՝ փող չկա ասելով. էս Պանամա չգնացածներն ուշի ուշով սպասում են տեսնեն՝ քանի հոգով է Արգամիչը Բրազիլիա գնալու առաջիկայում, որ իմանան ոնց հախից գան). էն էինք ասում, որ Չինու կողմերում 2 միլիարդ էին խոստացել Հովհաննես Ա-ին, «ժալետ» արին, չտվին, բայց վարչապետին ու նախագահին լիքը խոստումներ տվին:
ՀԱԿ-ի մասին՝ ոնց որ ասինք: Չասի՞նք: Ասե՜նք: Եվ ուրեմն, երբ ընդդիմությունը միտինգի էր, նույն օրը, նույն ժամին ՀՀԿ-ն գործադիրի նիստի էր (հանաք բան չիմանաք. ապրիլի 8-ին էլ Գալուստ Գրիգորիչի ծննդյան օրն էր. համ էլ՝ շնորհավոր), նիստի ավարտին՝ «ուշոտ», մեկ էլ ու Սերժ Սարգսյանը հարցրել էր իր «ծերերին»՝ «մի չզանգեցին ասեն՝ ՀԱԿ-ը մտա՞վ Ազատության հրապարակ, թե՞ չէ»: Եվ այն դեպքում, երբ նախորդ անգամ իշխանական էլիտան շունչը պահած էր հետևում հանրահավաքին. կպած մնացել էր «Ազատություն» ռ/կ-ի «օնլայն» հեռարձակմանը:
Դե հիմա ոնց էլի չհիշենք տիկին Մարիին: Ղրղզստանում ձիեր նախընտրող դեսպանը մեզանում նուրբ, հոգեհարազատ տեխնոլոգիաներ է կիրառում. բոլոր քաղաքական գործիչներին մեկ առ մեկ կանչում է իրենց տուն՝ Զանգվի հանդիպակաց կիրճում կառուցված. «գազեթից-բանից, անցնող-դարձողից» խոսում-«ջոկում» է. իմա՝ պահում է խաղը եզրի վրա:
Անհատ պատգամավորների մասով էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում. բոլորին մեկ-մեկ կապսուլահանում են, որ մոռանան խորհրդարանի ճամփան:
Քոչարյանին մոռացա՞նք (նրան մոռանալ հնարավոր չէ): Այս մասով ընդհանրապես «ռելաքս» է: Նկատեք. Պուտինն ասել է` Մեդվեդևի հետ «տենք գնալ»: Չենք տալու հայտնի հարցը` յո՞ երթաս: Չենք ասելու նաև պատասխանը` գնում եմ Երուսաղեմ՝ խաչվելու... Հասկանալի է, չէ՞, որ նրանցից մեկը պետք է «խաչվի» այդ խաղում:
Քոչարյանական «սվիտան» ևս նման հույսեր է փայփայում: Ո՛չ «խաչվելու», այլ առաջադրվելու մասով: «Տարբերակը» կանխվում է. տե՛ս Թամամյանի ձերբակալությունը, Միքայել Հարությունյանի՝ մարտի 1-ի հանձնաժողովում ասածների տեսագրության հայտնվելը համացանցում, և վերջապես՝ Դալլաքանց (դալլաք նշանակում է վարսավիր, կտրող, ձևի բերող) Վիկտորի հայտարարությունը՝ մարտի 1-ի մասով:
Մի խոսքով, տեսանելի ու անտես մակարդակներով մեզանում տեղի է ունենում քաղաքական խաղացողների, էլիտային խոշորամասշտաբ փոփոխություն՝ վասն 2012-2013 թթ. ընտրությունների և Սերժ Սարգսյանի հաղթանակի:
Եթե տիկին Մարին չփսորի խաղը: Ի անհրաժեշտություն: Յովանովիչի՝ «մեր ներքին կյանքին» այդքան խառնվելը, ոնց երևում է, այնքան էլ չի «դզել» մերոնց: Երեկ խորհրդարանի միջանցքներում լուրեր էին պտտվում, որ ՀՀԿ վերնախավի կարկառուններից մեկը այս էլ երկրորդ անգամ մերժում է տիկնոջը, իմա՝ նրա հետ հանդիպման առաջարկը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ