Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
28.02.2012 | 00:00

Սյունիքում շատ մեծ մրցամարտեր չեն սպասվում: Թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ն պատգամավորի թեկնածու կառաջադրի պղնձամոլիբդենային «արքա» Մաքսիմ Հակոբյանի որդի, տեխնիկական գիտությունների թեկնածու, որոշ «գույտերի» հեղինակ, երկու գումարման պառլամենտների պատգամավոր, Սյունիքի մարզպետի (որոշ տեղեկություններով) անհաշտ թշնամի Վահե Հակոբյանին:
Այնուհանդերձ, վերջինիս թեկնածուական կյանքն անամպ չի լինի. նույն ընտրատարածքում առաջադրվելու է նաև ոչ անհայտ ՀԱԿ-ական Դավիթ Մաթևոսյանը: ՈՒ թե ճիշտ են լուրերը, որ ամեն ՀԱԿ-ական թեկնածուի հետևում պետք է փնտրել ԲՀԿ-ի «ականջներն ու ատամները», ապա ՀՀԿ-ական թեկնածուն նախորդ «սազիվներից» ավելի շատ էներգիա, ջանք և, իհարկե, «մանի» պետք է ծախսի այս անգամ:
Ի դեպ, Հակոբյան-ավագը` Մաքսիմ Հակոբյանը, ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ կդառնա Սյունիքի մարզում ՀՀԿ շտաբի պետն ու կկոորդինացնի ողջ Սյունիքը (Սուրիկ Խաչատրյանի աչքը լույս):
Հաստատ` «լույս»: Որովհետև այս անգամ «Կյորեսա» կողմերում հաղթելու մեծ շանսեր ունի հենց նրա առաջադրած թեկնածուն` Հայկ Գրիգորյանը, վերջինիս անգլերենի ռեպետիտորը, թիվ 37-ում, Սաշիկ Սարգսյանի ընտրատարածքում (ասա` Սաշի՞կն ինչ պակաս էր անգլերեն խոսում, էլ չենք ասում` ռեպետիտորության մասին. կմնար, պետք եղած դեպքում էլ Սաշիկն ու Սուրիկը իրար հետ անգլերեն կհաղորդակցվեին…):
ՈՒ քանի որ «էդ կողմերում» ենք` ձեռի հետ էլ ասենք, որ Աշոտ Արսենյանը (Ջերմուկի) ձևեր է թափում, երբ ասում է, թե չգիտի, ինքն առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ:
Առաջադրվելու է, և ՀՀԿ-ն նրան է պաշտպանելու:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ