Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԸ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԸ
03.04.2012 | 00:00

Կանխատեսվում է, որ Երևանի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարը թեժ է լինելու, իսկ լարվածությունը պայմանավորված է նրանով, որ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վայելում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համակրանքը:
Մեր գործընկեր Ս. Սեյրանյանը, արձագանքելով շրջանառվող լուրին, տվեց սպառիչ պատասխան. «Ես «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում ունեմ և՛ ընկերներ, և՛ ծանոթ եմ իրենց գաղափարներին։ Կա նաև որոշակի համակրանք այդ նորաստեղծ ուժի նկատմամբ։ Կուսակցության ստեղծման առաջին իսկ փուլում կուսակցության ղեկավարը նույնիսկ ինձ առաջարկեց լինել փոխնախագահ, ինչից ես հրաժարվեցի, քանի որ ինձ չեմ տեսնում որևէ կուսակցության մեջ։ Բայց քանի որ ես համամիտ էի նրանց որոշ գաղափարներին, ընթացքում իրենց կողմից քննարկվեց այն հարցը, որ երբ ես կառաջադրվեմ որպես պատգամավորության թեկնածու, իրենք կսատարեն ինձ: Բայց այդ ժամանակ քննարկվում էր, որ «Ազատ դեմոկրատները» առանձին է մասնակցելու ԱԺ ընտրություններին, կամ էլ լինելու է «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինք: Մինչդեռ, ինձ անհասկանալի պատճառներով, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն ուղղակի ընդգրկվեցին «Ժառանգության» ընտրացուցակում, իսկ ես ինձ այլևս այնտեղ չէի տեսնում: Եվ ոչ միայն հրաժարվեցի այդ ցուցակում ընդգրկվելուց, այլև մերժեցի ինձ սատարելու «Ազատ դեմոկրատների» առաջարկը: Այսօր թիվ 4 ընտրատարածքում «Ժառանգությունն» ունի իր թեկնածուն, որին երկու կուսակցությունները սատարում են, այսինքն` այս հարցն այլևս փակված է: Այլ բան է, որ այդ ուժերում ընդգրկված որոշ քաղաքական-հասարակական գործիչներ, տարբեր նպատակներով, կրկին անդրադառնում են հարցին: Ի վերջո, հարցը քննարկվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարի հետ ու փակվել, և ես կտրականապես հրաժարվել եմ, նշելով, որ իմ անունը որևէ կերպ չշոշափվի»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ