ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՊՈՒՃՈՒՐՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

ՊՈՒՃՈՒՐՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
18.10.2011 | 00:00

«Ալ Ջազիրայի» հետ Իլհամ Ալիևի հարցազրույցը մեկընդմիշտ գալիս է ասելու` Պուճուրի պուճուր գործերը, ինչպես երբեք, լավ չեն:
Ապատիան Ադրբեջանում վաղուց էր ասիմետրիկ չափումներով արտահայտվում: Ասենք, երբ հայտնի, դարձավ, որ Ադրբեջանը շփման գծի եզրով պատ է կառուցում: Երե՜ք կիլոմետր: Վիրտուալ, WikiLeaks-յան, նանո այս դարում, երբ երկու ամսից արդեն 2012 թիվն է, որը, ինչպես գիտենք, բոլորովին այլ վիբրացիաների և «չիստոտաների» գեոդաշտ է բերելու, երբ անգամ երկրագնդի բաբախի հերցերն են փոխվելու, և համայն աշխարհը պատրաստվում է այդ անցմանը, և ուրեմն մեր Ալիևը պատ է սարքում իր համար` աշխարհից տարանջատվելու:
Կլինիկական վիճակը, սակայն, ուժգնացավ մեր Պուճուրի մոտ, երբ Սարկոզին «մի րոպեով» մտավ Ադրբեջան` տիկին Մեհրիբանին տեսնելու` սպա դարձնելու: Գիտեինք` տիկինը եվրոպական ինչ «ռասկլադում» է, օթյակային ինչ, «տելոսլոժենիայով» և ինչ աղերսներ ունի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանության «խորքերում», իր ոչ սպա Պուճուրին ի հակառակ` եվրոպական «դելտաներում» ինչ կապեր է ապահովում: Էն WikiLeaks-ն էլ, ոնց որ թարս, նախ գրեց, որ տիկինն այնքան է պլաստիկացվել, որ Ալիև Պուճուրն այլևս չի ճանաչում նրան:
Իսկ իրականում չճանաչման բուն պատճառն այն է, որ խմելու հետ գլուխ ունեցող ամուսնու դայակի պարտականություններից հոգնած` Մեհրին ուզում է «բան» դառնալ: Նախագահ, է՛լի։ Ադրբեջանի: ՈՒ ոնց ցույց են տալիս «գեոքաղաքական» գործընթացները, Եվրոպան ավելի կնախընտրեր «պլաստիկացվող» տիկնոջը, քան պուճուրացող Ալիևին, որն էլ «ելել-հասել» է Ալ Ջազիրա ու հարցազրույց տվել առ այն, որ ինքը դեռ չի որոշել` երրորդ անգամ կառաջադրվի՞, թե՞ ոչ (դեռ չի՞ ճշտել Մեհրաբանի հետ):
Իսկ եթե լրջանանք, ապա պետք է ասենք` Ալիևի հարցազրույցն ուներ մի քանի մեսիջ. ա) «ՆԳ»-ն օրերս գրեց, որ սպասվում է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում` Սարկոզիի նախաձեռնությամբ, ինչն առանձնապես չի կարող Ռուսաստանի սրտով լինել։ Այդ իսկ պատճառով Ալիևը փորձել էր չկորցնել հարմար պահը` սիրաշահելու Պուտինին, ում մասին, ի դեպ, նույնքան հետաքրքիր «օտկրավենյաներ» ունի WikiLeaks-ը, որպեսզի Պուտինը կանխի այդ հանդիպման ընթացքում սպասվելիք սարկոզիա-արևմտյան պրեսինգը:
բ) Ալիևն առաջին անգամ Ադրբեջան գնացած Ռուսաստանի նախագահ Պուտինից աջակցություն է հայցում երրորդ «սրոկի» համար` գուցե բախտակից համարելով նրան:
Բանն այն է, որ սահմանադրական արգելքը վերացրած Ալիևը շատ մեծ վախ ունի իր ապագա ընտրության հաշվով` նույն Արևմուտքից` Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում տեղի ունեցած հեղափոխություններից բխած:
Բայց նույնիսկ սա էլ ոչինչ: Ի՞նչ եֆրեյտոր, որ չուզենա սպա և նույնիսկ գեներալ դառնալ (ինչպես կասեր Սյունիքի մարզպետը): Անգամ առ ոչինչ կարելի է համարել «Ղազարը գնում է պատերազմ» Ալիևի հերթական բարբառումը. այն է` Ղարաբաղի հարցը կլուծենք ցանկացած ճանապարհով (դե հիմա արի ու հոտնկայս մի հիշիր ԲՀԿ առաջնորդի հայտնի ֆրազը. չէ, ո՛չ «դասի մասին», այլ «գլուխը պատով է տալու» մասին. էդ քաղաքական գործիչներին իսկի իրենց տան կնանիք ձայն չեն տալիս):
Չենք անդրադառնալու նաև հաջորդ «կլինիկային», ուր Ալիև Պուճուրը վերցնում ու «կլինիկվում» է` Արցախը ադրբեջանական հող է (չասի՞նք` հողի վիբրացիաները փոխվում են, 7,8-ից դառնում են 11,8 հերց. սխալ մի արա, յավրիս, ճակատագիրը կնստի ոչ միայն քո ու տիկնոջդ, այլև ազգիդ վրա), որովհետև հաջորդ բարձրաձայնումն ուղղակի «սմերտելնի նոմեր» է, էքստրիմ` «մի ուրիշ ձևի»:
Բռնվե՜ք, Ալիևն ասում է. «Մենք ունենք ազատ մամուլ»… և դեմոկրատական երկիր:
Արժե՞ մեկնաբանել։ Ի վիճակի չե՛նք: Բայց եկեք անկեղծ ու ազնիվ լինենք: Նրանք իսկապես դեմոկրատակա՜նն են:
Թե չէ ուրիշ ո՞նց կարող էր Սաակաշվիլին կսմթել տիկին Մեհրիբանի «մեջքից ներքև փափուկ մասը»` հենց պաշտոնական հանդիպման ժամանակ:
Պետք է, չէ՞, լավին լավ ասել, վատին` վատ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ