Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ՀՐԵԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՀՐԵԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
06.03.2012 | 00:00

Հայաստանում սիրում են զուգահեռներ անցկացնել հայ և հրեա ժողովուրդների պատմական ճակատագրերի միջև և փնտրել ինչ-որ ընդհանրություններ: Ըստ իս, հատկապես մեր ժամանակներում դրանք տեղին չեն, առաջին հերթին, ազգային պոտենցիալի և համաշխարհային իրադարձությունների վրա դրա ազդեցության իմաստով: Վերցնենք, թեկուզև, Ռուսաստանի օրինակը: Այստեղ դժվար է նշել կենսագործունեության որևէ բնագավառ, որտեղ տեղի հայերը գերիշխող դիրքեր ունենան: Հրեաների առնչությամբ ասպարեզները կարելի է թվարկել` քաղաքականություն, բիզնես, բանկային գործ, լրատվամիջոցներ, արվեստ, գրականություն, գիտություն և այլն: Խիստ տարբեր քաշային կարգերի ենք պատկանում:
Ահա և հրեական մասշտաբի նորագույն դրսևորում դարձավ փետրվարի 16-ին Բրյուսելում` Եվրապառլամենտի շենքում, Եվրոպական հրեական պառլամենտի հռչակումը: Անկեղծ ասած, ես չգիտեմ, աշխարհում կա՞ մի այլ ժողովուրդ, որը պառլամենտ ունենա իր ազգային պետության սահմաններից դուրս:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ մայրցամաքային միասնական ներկայացուցչական մարմինը և ի՞նչ խնդիրներ ու նպատակներ է դնում նա իր առջև: Պառլամենտն ստեղծվել է ուկրաինացի բիզնեսմեններ Իգոր Կոլոմոյսկու և Վադիմ Ռաբինովիչի նախաձեռնությամբ, իսկ գաղափարը իսրայելական քաղաքականության պատրիարք, երկրի նախագահ Շիմոն Պերեսինն է: Եվրոպայի 3,5 միլիոն հրեաներին կներկայացնեն 120 պատգամավորներ (այդքան է նաև Կնեսետի կազմը), որոնց համացանցով ընտրել են 47 երկրների հրեա բնակիչները:
Նոր պառլամենտի ստեղծումը հրեաները համարում են իրենց պատմության նոր էջ ինչպես Եվրոպայի, այնպես էլ ողջ աշխարհի մասշտաբով: Հնարավորություն է ստեղծվում ավելի ակտիվորեն ու արդյունավետորեն մասնակցելու մայր ցամաքի քաղաքական կյանքին, քանզի հարթակ է ստեղծվում արտահայտելու և քննարկելու հրեական կյանքին առնչվող գաղափարները, խնդիրները, շահերը, արձագանքելու հախուռն ներկայի առաջադրած փոփոխություններին ու մարտահրավերներին: Պառլամենտի կարևորագույն առաքելություններից են լինելու պայքարն անտիսեմիտիզմի, հակասիոնիզմի դեմ, Իսրայելի շահերի պաշտպանությունը, հրեական արժեքների քարոզչությունը, ազգային մշակույթի զարգացումը և այլն:
Արևմտյան Եվրոպայի ամենամեծ հրեական համայնքը ֆրանսիականն է` մոտ կես միլիոն մարդ: Գերմանիայում նրանց թիվը հասնում է արդեն 200 հազարի: 25000 հրեա բնակվում է Մեծ Բրիտանիայում: Մնացյալ երկրներում հրեաների թիվը համեմատաբար մեծ չէ. Իսպանիայում` 40, Բելգիայում` 30, Իտալիայում` 28, Նիդերլանդներում` 30 հազար և այլն: Արևելյան Եվրոպայում ամենաշատ հրեաներ ապրում են Ռուսաստանում` մեկ միլիոնից ավելի, որոնք հիմնականում կենտրոնացած են երկրի խոշորագույն քաղաքներում, առաջին հերթին` Մոսկվայում:
Գրեթե նույն համաչափությամբ էլ բաշխված են պատգամավորական տեղերը նորընծա Եվրոպական հրեական պառլամենտում. Ֆրանսիան ունի 11 պատգամավոր, Մեծ Բրիտանիան` 10, Ռուսաստանը` 9, Գերմանիան` 8, ՈՒկրաինան` 6, Հունգարիան` 5, Նիդերլանդները` 4 և այլն: Թեև տարբեր են ընտրյալների հայացքներն ու մասնագիտությունները` լիբերալ թե կոնսերվատիվ քաղաքագետներ, բիզնեսմեններ, կրոնական գործիչներ, արվեստի մարդիկ և այլք, սակայն բոլորին միավորողը պատկանելությունն է հրեա ժողովրդին և պատրաստակամությունը` պաշտպանելու նրա շահերը միջազգային ասպարեզում: Հատկանշական պարագա. անմիջականորեն մասնակցելով հիմնադիր միջոցառումներին, աշխարհաշրջանային «օրենսդիր» մարմնին իրենց լայն աջակցությունը հայտնեցին ամերիկյան խոշորագույն հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Եթե բացենք փակագծերը, այս նոր կազմավորումը հավելյալ ազդեցության հզոր զենք կդառնա հրեա ազգի աշխարհանվաճ ծրագրերի իրագործման ճանապարհին: Հայտնի է հազարամյակների ընթացքում մշակված հրեական ստրատեգիայի առանցքը` էթնիկական եզակի համերաշխություն և սերտ համախմբում վտանգի պահին` ընդհանուր թշնամու դեմ:
Մյուս կողմից, այս նոր համապարփակ ծրագիրը, անկասկած, հակահրեական սուր կրքեր կհարուցի ինչպես ցանկացած «տրամաչափի» նացիոնալիստների, այնպես էլ Եվրոպայում բնավորված մուսուլմանների շրջանում: Իսլամականներին չի կարող դուր գալ այս կառույցը, որն է՛լ ավելի կուժեղացնի թշնամական ցեղի քաղաքական ազդեցությունը մայր ցամաքում: Առավել ևս, երբ մերձավորարևելյան իրադարձությունները լրացուցիչ «իմպուլսներ» են հաղորդում եվրոպաբնակ արմատականներին, ծայրահեղականներին, ահաբեկիչներին:
Այնպես որ, հրեաներով պետք չէ հիանալ (ի՜նչ տաղանդավոր ազգ են): Հրեաներից պետք է սովորել:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ