ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կարող եք լինել քարանձավային բռնապետություն, միայն թե ճշգրիտ կատարեք նրանց քաղաքական հրահանգները

Կարող եք լինել քարանձավային բռնապետություն, միայն թե ճշգրիտ կատարեք նրանց քաղաքական հրահանգները
10.06.2024 | 08:19

Սխեման անչափ պարզ է, բայց անվրեպ աշխատող։ Արտաքին ուժերին, այդ թվում՝ հավաքական Արևմուտքին հետաքրքրել ու հետաքրքրում է ոչ թե որևէ երկրի քաղաքական համակարգը, այլ քաղաքական կուրսը։ Կարող եք անարգել լինել քարանձավային բռնապետություն, հոգ չէ՝ ոչինչ չեն նկատի, միայն թե, անկախ ծանր հետևանքների, ճշգրիտ կատարեք նրանց քաղաքական հրահանգները։ Ժողովրդավարության մասին իրենք հանկարծ հիշում են, երբ երկրում փորձում են շեղվել քաղաքական կուրսից՝ առաջնահերթ համարելով ազգային շահերը և պետական ինքնիշխանությունը․ այդպես է եղել ամենուր՝ Իրաքում, Եգիպտոսում, Սիրայում, Թունիսում, Ուկրաինայում և այլն։ Հընթացս չեն մոռանում, որ առանց հսկայական ֆինանսական ներդրումների, հնարավոր չէ հաստատել «ժողովրդավարություն»։ Ընդ որում, եթե որոշ երկրներում ազգայնականությունը տեղավորվում է քաղաքական կուրսի մեջ, այն ևս կարող է մի ինչ-որ փուլում խիստ խրախուսվել (օրինակ՝ Ուկրաինայում և Վրաստանում), իսկ եթե խոչընդտում է, ապա ամեն ինչ արվում է այն նսեմացնելու համար․ դե սա, ցավոք, մեզ է վերաբերում ․․․

Հ․Գ․ Սա չեն հասկանո՞ւմ հայրենի «ժողովրդավարներն» ու միջազգային մասշտաբի «իրավապաշտպանները», այն էլ ինչպես են հասկանում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ