Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Սա այլևս քաղաքականություն կամ քաղաքական տեխնոլոգիա չէ

Սա այլևս քաղաքականություն կամ քաղաքական տեխնոլոգիա չէ
31.05.2024 | 11:38

Բագրատ Սրբազանին և ընդհանրապես Մայր Եկեղեցին անվանարկելու համար միայն պիղծ վիժվածքների մտքով կանցներ «եսիմ ում» այդ կերպարանքով ուղարկել ու այդ պղծությունը վերագրել շարժմանը։

Միայն պիղծ հոգիները նման բան կմտածեին, էլ չեմ ասում անելու մասին։

Սա այլևս քաղաքականություն կամ քաղաքական տեխնոլոգիա չէ, սա պիղծերի պայքարն է հավատավոր ժողովրդի դեմ, Հայաստանի դեմ ու ընդհանրապես հայ ժողովրդի դեմ։

Ամեն այսպիսի պղծությունից հետո Եկեղեցու և Սրբազանի նկատմամբ հավատը ավելի պետք է մեծանա, և առավել քան երբեք պետք է համախմբվել ազգային ու պետական հիմնասյուները քանդող չարագործ մանկուրտների դեմ։

Թող Աստված ողորմի ձեզ, անհավատներ, որովհետև չգիտեք, թե ինչ եք անում:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4152

Մեկնաբանություններ