Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մենք թույլ ենք, որովհետև բանակով զբաղվողներն իոնիսյանները, պապիկյաններն ու փաշինյաններն են

Մենք թույլ ենք, որովհետև բանակով զբաղվողներն  իոնիսյանները, պապիկյաններն ու փաշինյաններն են
25.03.2024 | 17:04

Նիկոլական ռազմական դպրոցի «ստրատեգներից» Դանիել Իոնիսյանը պնդում է թե պաշտպանական գծերը 20-րդ դարի հնություններ են, ու Տավուշի պաշտպանական գծի մասին խոսողները բան չեն հասկանում 21-րդ դարից։

Ուկրաինական թատերաբեմում և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները կառուցում և կռվում են միայն ու միայն ըստ պաշտպանական գծերի։ 44-օրյայի ընթացքում որտեղ մենք կառուցել ենք պաշտպանական գծեր, այդտեղ թշնամին կա՛մ ընդհանրապես առաջ չի եկել, կա՛մ մի կերպ մետրեր է կարողացել հաղթահարել։ Իսկ որտեղ կռվել ենք առանց պաշտպանական գծի, օրինակ՝ Հադրութում, ուղղակի ենթարկվել ենք կոտորածի։

Դանիել Իոնիսյանը, որպես իր պնդման օրինակ, բերում է 2022-ի «ջերմուկյան» հարձակումը, երբ թշնամին մեկ հարվածով գրավեց 53 դիրք, և այս ամենը համեմատում է Տավուշի հետ, թե իբր այստեղ էլ է նույն բանը կատարվելու։

Ես ինքս Տավուշում եմ ծառայել և կարող եմ պնդել՝ այն, ինչ կատարվեց Վարդենիսից մինչև Ներքին Հանդ, չի կարող կատարվել Տավուշում։ Ի տարբերություն «նիկոլական նորակառույց» դիրքերի, որտեղ թշնամին առանց դիմադրության օղակեց ու գնդակահարեց հարյուրավոր հայորդիների, Տավուշի մեր դիրքերն այնպես են կառուցված, որ եթե թշնամին փորձի օղակել մեկ դիրք, ապա հարևան դիրքերի կողմից ընկնելու է խաչաձև կրակի տակ։

«21 դար» բառը անընդհատ մանտրայի պես կրկնող Իոնիսյանը մոռացության է տալիս, որ 3 տարի առաջ իրենց թիմը մեր բանակի կառավարման մոդելը ՆԱՏՕ-ի ստանդարտից հետ տարավ սովետականի ու հպարտ հայտարարեց, թե ճիշտը խորը սովետականն է։

Մենք թույլ ենք, որովհետև բանակով զբաղվողներն իոնիսյանները, պապիկյաններն ու փաշինյաններն են։

Հ.Գ. Իսկ մինչ այդ Թումանյան փողոցում շարունակվում էր ծառերի գենոցիդը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ