ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Նիկոլն իր ոհմակի հետ միասին անմիջական պատասխանատուն է լինելու գրեթե անխուսափելի պատերազմի-3

Նիկոլն իր ոհմակի հետ միասին անմիջական պատասխանատուն է լինելու գրեթե անխուսափելի պատերազմի-3
18.01.2024 | 17:28

Եվ այս անգամ հատուցումից՝ դաժան, բայց արդարացի պատժից չի խուսափելու

(սկիզբը` այստեղ)

Հիշու՞մ եք, թե Նիկոլն ու նիկոլենք ինչ էին բարբաջում զորքերը հայելային ձևով հետ քաշելու իրենց առաջարկով՝ ուղղված Ալիևին կամ Ադրբեջանին: Ի՞նչ է նշանակում զորքերը հայելային ձևով հետ քաշել: Նշանակում է, որ եթե մենք մեր զորքերը, ռազմական տեխնիկան, ասենք, 10 կիլոմետրով հետ ենք քաշում Ադրբեջանի հետ պայմանական սահմանից, Ադրբեջանն էլ նույն կերպ պետք է վերաբերվի:

Արտաքուստ թվում է, թե զորքերը հայելային ձևով հետ քաշելու վերոնշյալ առաջարկը հիմնված է հավասարության, արդարության սկզբունքի վրա, սակայն սոսկ արտաքուստ: Իրականում դրանում թաքնված է Նիկոլի հերթական մանիպուլյատիվ հնարքը: Ինչու՞:

Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի կողմից տվյալ առաջարկի ընդունման դեպքում մեր զորքերը Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում հետ են քաշվելու մեր իսկ տարածքներում ու դրանով բավական հեռանալու են Ադրբեջանի հետ Հայաստանի վարչական սահմանից:

Մինչդեռ ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում իրենց զբաղեցրած տարածքներում, հնարավոր է՝ կախված նրանից, թե զորքերը քանի կիլոմետրով հետ քաշելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք կբերվի, ամբողջովին չազատելով Հայաստանի տարածքը, կամ, ավելի մեծ հեռավորությամբ հետ քաշվելու դեպքում, դիրքեր զբաղեցնելով Հայաստանի հետ Ադրբեջանի վարչական սահմանի եզրին, որտեղից «մարշ- բրասոկով» Հայաստանի տարածք ներխուժելն ու խորանալն ընդամենը մի քանի րոպե կպահանջի:

Պարզ է նաև, որ զորքերը հայելային ձևով կամ սկզբունքով հետ քաշելու դեպքում Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցների համար հայկական բնակավայրերը և այլ թիրախներ դարձյալ կշարունակեն ավելի մոտ լինել, քան Հայաստանի ԶՈՒ հրետանային միջոցների համար ադրբեջանական թիրախները: Բայց արիուտես, որ Ալիևը թքելով Նիկոլի ու նիկոլենց առաջարկած «խաղաղության պայմանագիր» կոչվածի վրա, զորքերը հայելային սկզբունքով հետ քաշելուն էլ դեմ ու հրապարակայնորեն մերժել է այդ առաջարկը: Մերժել է, որովհետև նախապատրաստվում է պատերազմի ու չի ուզում անգամ մեկ մետրով կորցնել Հայաստանում իր զորքերի զբաղեցրած շահեկան դիրքերը:

«Ինձ խնդրել են մի քանի գործընկերներ, որպեսզի կողմերը հայելային տեսքով զորքերը հետ քաշեն,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:- Ես հարցրի՝ ու՞ր տանել։ Ինձ ասացին՝ այնտեղ, որտեղից եկել են։ Ես ասում եմ, որ մենք Բաքվից ենք եկել, Բաքու վերադառնալ, թե ինչ։ Մենք այդ տարածքներում չենք եղել 30 տարի։ Եթե այդ տարածքները սահման լինեին, և Հայաստանն այն ճանաչեր որպես սահման, ապա այն կնշեր։ Բայց չէ՞ որ նա ինքը դա սահման չէր համարում, Նա համարում էր, որ իր սահմանը գտնվում է Աղդամում»:

Նախ, ակնհայտ է, որ Նիկոլի «բարեկիրթ» եղբայր Ալիևը Հայաստանի վերոնշյալ մարզերում Ադրբեջանի ԶՈՒ զբաղեցրած տարածքները համարում է ադրբեջանական, ու մտադիր չէ մեկ մետրով անգամ ադրբեջանական զորքերը հետ քաշել այնտեղից: Դա հաստատվում է նաև նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահի մեկ այլ խոսքով, որ Հայաստանի հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում ոչ մի բնակավայր չկա: Այսպիսի անհեթեթ ու միջազգային իրավունքի հետ որևէ աղերս չունեցող փաստարկ երևի միայն Ալիևը կարող էր մոգոնել:

Երկրորդ, ինչպես բնորոշ է Ալիևին, սրիկան հերթական անգամ կեղծել է իրականությունը՝ ասելով, որ «Եթե այդ տարածքները սահման լինեին, և Հայաստանն այն ճանաչեր որպես սահման, ապա այն կնշեր»: Այսինքն՝ չի նշել, և քանի որ չի նշել, նշանակում է չի ճանաչել որպես սահման, հետևաբար այդ տարածքները սահման չեն և Ադրբեջանի ԶՈՒ զբաղեցրած տարածքները Հայաստանինը չեն: Մինչդեռ Հայաստանում Ադրբեջանի ԶՈՒ զբաղեցրած տարածքները, որպես Հայաստանի տարածքներ, իրականում նշված են ինչպես ներհանրապետական օրենսդրությունում, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, այնպես էլ միջազգային փաստաթղթերում ու մինչև իսկ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներում:

Երրորդ. Հայաստանը երբեք պաշտոնապես չի համարել, որ իր սահմանը գտնվում է Աղդամում, այդպես է համարել Արցախի Հանրապետությունը, ընդ որում, բազմիցս նշվել է, որ Աղդամի շրջանը, ինչպես նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ շրջաններ հայկական զորքերի կողմից գրավվել ու պահվում են որպես Արցախի Հանրապետության շուրջ անվտանգային, բուֆերային գոտի:

«Իմ հարցին այդպես ոչ ոք պատասխան չտվեց,- շարունակել է Ալիևը:- Դրա համար մենք ոչ մի տեղ չենք գնալու, ոչ մի քայլ չենք շարժվի ո՛չ 2021 թվականի մայիսին գրաված դիրքերից, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից, որովհետև սահմանը պետք է որոշվի»։

«Հայաստանն իր հերթին օկուպացիայի տակ է պահում մեր գյուղերը, և դա անթույլատրելի է,- նկատի ունենալով «ադրբեջանական անկլավներ» կոչվածը, ասել է Ադրբեջանի նախագահը:- Կարծում եմ, այս ամսվա վերջին տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ հստակություն կմտցվի այդ հարցի վերաբերյալ»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ