Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Իշխան դարձած ստրուկի գոյության բանաձևը

Իշխան դարձած ստրուկի գոյության բանաձևը
18.01.2024 | 12:08

Կառավարության նիստից էսօր մի քանի դրվագ ֆիքսեցի (36 հարցից զեկուցվում էր 4-ը)․ Ամուլսարի դեմ պայքարողների կուտոկը, որոնք ժամանակին իրենց համապատասխան օրգանը պատռելով ամեն ինչ անում էին՝ հանքի շահագործումը չեղարկելու համար, էսօր լայն բացված աչքերով ու հորթի հրճվանքով միաձայն հանքի շահագործմանը կողմ քվեարկեցին։

Ե՛վ երեկվա կառավարության հարցուպատասխանի ժամանակ, և՛ էսօրվա նիստին Նիկոլոսը մի ձևակերպում է անում, որը, թերևս, շատերի աչքից վրիպել է․ երեկ ԱԺ-ում նշեց, թե՝ «կառավարությունը, այսինքն՝ ժողովուրդը», էսօրվա նիստին էլ ասաց՝ «կառավարումը պետք է անցնի կառավարությանը, այսինքն, ժողովրդին»։ Ստացվում է, որ կառավարություն ասվածը դա նույն ժողովուրդն է, ու երբ տարբեր թեմաներով կառավարության դիմաց բողոքի ակցիաներ են լինում, դա ժողովուրդն է հենց իր դեմ ցույց անում։

Փաստորեն, իրեն մերօրյա Մեսիա համարողը հիմա էլ դարձել է ժողովուրդ, իսկ իր որոշումները՝ ժողովրդի կարծիք ու որոշում։ Նույն նիկոլոսյան տրամաբանությամբ շարժվելու պարագայում՝ ստացվում է, որ հենց նույն ժողովուրդն է հանձնել Արցախը, դրանից հետո 5000 երեխու գլուխ կերել, Ալիևի առաջ կզել, կոշիկները լիզել, «կարմիր գծեր» թանկացրել, ինքը կապ չունի։ Հա, մի բան էլ, չգիտեք՝ ժողովուրդն էլ մեղադրում է նախկիններին։ Եթե հակիրճ ասեմ՝սա իշխան դարձած ստրուկի գոյության բանաձևն է։

Երեկ շատ խոսեց լեգիտիմիության, «լեգիտիմ պետության», «լեգիտիմ պետական սահմանների» մասին։ Ես հասկացել եմ, Նիկոլայը ժամանակ առ ժամանակ մի բառի կամ կերպարի վրա կենտրոնանում է ու որոշ ժամանակ էդ թեման խուրդում՝ չհասկանալով, թե իրականում ինչ իմաստ ունի տվյալ բառը կամ տվյալ պերսոնաժը։ Մի սեզոն դա Հայրենիքն էր, հետո դարձավ պետությունը, անցանք Պապ թագավորին, մի պահ՝ Արագած սարին, հիմա հասանք «լեգիտիմ սահմանին»։ Լուսահոգի Բալյան Իշխանը ողջ լիներ՝ սրան լեգիտիմիության ու լեգալության հետ կապված մի քանի կուրս կարդար, գուցե մի բան մտնե՞ր։

Հ․Գ․ Ասեմ՝ նիստին Աջափնյակի մետրոյի մասին չմոռացան, ինքն ու Ավինյանը մի հատ լավ «մաստեր-կլաս» արեցին ու խոստացան 4 տարուց կայարանը շահագործման հանձնել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ