ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ցավում եմ Բակոյի և թշնամու բանտերում հայտնված մյուս բոլոր մեր հայրենակիցների համար

Ցավում եմ Բակոյի և թշնամու բանտերում հայտնված մյուս բոլոր մեր հայրենակիցների համար
09.12.2023 | 18:50

Բակոյի իշխանության տարիներին մոտ երկու տարի անգործ եմ եղել։ Դպրոցական տարիներից գիտեինք իրար։ Զուգահեռ դասարաններում էինք սովորում։

Մինչ նախագահ դառնալը, երբ ԱԱԾ պետ էր դեռ, ինքն էր ցանկացել, որ հանդիպենք։ Մի քանի անգամ հանդիպել ենք նաև երբ Արցախի ղեկավարն էր։ Մեր հանդիպումների ժամանակ մեկ-երկու անգամ քննադատել եմ նրա կադրային քաղաքականությունը, մի քանի կոնկրետ անուններ նշել։ Զարմացած տեսքից հասկացել էի, որ մինչ այդ իրեն նման բան ասող չի եղել:

Բայց այլ բան եմ ուզում ասել։ Չնայած նրա իշխանության օրոք անձնապես տուժել եմ, տուժել է նաև մեր երկիրը, իսկ շատ ու շատ շանորդիներ շահել են և ոչնչից ամեն ինչ դարձել, ես իմ գրառումներում ու տպագրած հոդվածում գրել եմ, որ ցավում եմ Բակոյի և մյուսների համար, որովհետև թշնամին, ազերին նրանց բանտարկել է, որովհետև հայ են, արցախցի են և Արցախի ղեկավարներն են եղել։

Իսկ ահա այն սրիկաները, ստահակները, որոնք Բակո Սահակյանի օրոք բարձր պաշտոններում էին հայտնվել, նախարարներ ու բարձրաստիճան այլ զիբիլներ դարձել, հայրենասիրական փուչիկներ են թռցնում իրենց էջերում, բայց բառ անգամ չեն գրել, ոչ մի ցավ չեն զգացել Բակոյի և մյուս ղեկավարների համար։ Մարդկանց համար, որոնք իրենց` այդ պարազիտներին, բարձր պաշտոններ էին նվիրել, և որոնք նրանց են պարտական ախոռից պալատներում հայտնվելու համար։

Մի անգամ էլ ասեմ, որ իրոք ցավում եմ Բակոյի և թշնամու բանտերում հայտնված մյուս բոլոր մեր հայրենակիցների համար, իսկ ահա ակնարկածս երախտամոռ, տականք ու ԲՏ շանորդիների վրա թքած ունեմ։ Թեկուզ այսօր ՖԲ-ում վեր ընկած, հոգսերի բեռից մտախոհ դասականի տեսքով նկարված, իրենց առնվազն Պլատոն ու Շեքսպիր երևակայելով, հայրենասիրական փուչիկներ են օդ թռցնում «դրախտային քաղցրաբույր» հայրենիքի մասին և լայքեր հավաքում։

Ձեր երախտամոռ ու անննասուն ՏՄ-ը։ Դուք էլ եք բտնիկոլ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 4485

Մեկնաբանություններ