«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բացի կնունքից անհրաժեշտ է մեծահասակների համար ջրով մկրտությունը ևս իրագործել, որ անվանվում է նաև՝ ապաշխարության մկրտություն

Բացի կնունքից անհրաժեշտ է մեծահասակների համար ջրով մկրտությունը ևս իրագործել, որ անվանվում է նաև՝ ապաշխարության մկրտություն
02.12.2023 | 19:24

Մեր եկեղեցու թերացումներից է, երբ չենք պահել՝ ջրով (ապաշխարության) մկրտության կանոնը: Ժամանակին Մայր Աթոռի մկրտարանում հոսող ջուր է եղել, որի մեջ մեծահասակներն են մկրտվել:

Փա՜ռք Աստծո, որ մանկանց մկրտության ավազանը պահպանվել է. եկեղեցիներում ունենք մանկանց մկրտության ջրով ավազաններ:

Ըստ մեր ավանդապահ եկեղեցու, կարելի է նաև քահանային տուն հրավիրել՝ խոշոր մի ամանի մեջ մանկանը մկրտելու: Ինքս այդպիսի մի քանի մկրտության ներկա եմ եղել, երբ ծանր հիվանդ, գրեթե անհույս հիվանդ մանուկները կարճ ժամանակում առողջացել են, լցվել խինդով և շնորհներով, երգով:

Ըստ Առաքելական հրահանգի, մանկանց մկրտությունը սկսվում է ութ օրեկանից և ութօրեկանում կայացած մկրտությունն անվանվում է լավագույնը և ամենից շնորհառատը:

Այս ցավոտ ժամանակներում այս հիշենք, որպեսզի այսօր մեծաթիվ մանկանց մկրտությամբ և շնորհառատությամբ կարողանանք դարմանել պատերազմի ժամանակ ունեցած մեր մեծաթիվ զոհերի հոգևոր կորուստներ վերքերը, և մխիթարող սպեղանիներ դնել:

Տա Աստված, որ մեծահասկների ջրով (ապաշխարության) մկրտությունը վերագործարկվի, որովհետև առանց ջրի ավազան չի լինում: Կամ թե ակամա` դա Աստծուն խաբել է նշանակում, արարողակարգի կարևոր մի մասի անհարկի կրճատմամբ: Լուսավորիչը մեր ժողովրդին ու արքունականներին, զորքերին գետում մկրտեց:

Եկեք պատահական չհամարենք Ղուկաս Ավետարանիչի Առաքելական Կանոնների հետևյալ խոսքը, թե .

«Ովքեր ջրի մկրտություն չունեն, նրանք իրենց իսկ թափած արյամբ պիտի մկրտվեն` փրկություն գտնեն», մի բան, որ հաճախադեպ կոտորումների ինքնաշեն որոգայթին է հանգեցնում՝ այլ ցավոտ խնդիրներին միացած:

Երբ Տերն ասաց` ոչ թե ձեր զոհերը, այլ ողորմություն տալ եմ կամենում, է՜, ինչու՞ չլսենք, հիշելով Տերունական մյուս հանդիմանանքը, թե՝ մժղուկները քամում եք, փղերը կուլ եք տալիս: Կամ թե՝ նախ մեր աչքի գերանը պիտի հանենք, այլոց աչքի շյուղը լավ տեսնելու:

Մեր ժողովրդի հաճախակի ջարդերի պատճառներից մեկն այս և նման բաներում էլ պիտի տեսնենք:

Օրինակ, Չարի 666 թիվ համակարգի քարտայինը, որ եկեղեցուն կարողացան պարտադրելով վերցնել տալ, երբ մեր եկեղեցին, կամա-ակամա՝ այդպես մտավ այդ համակարգի մեջ, երբ Աստծո Խոսքն ասում է.

«Ելե՛ք դրա միջից, ժողովուրդ իմ, որ մասնակից չլինեք դրա անօրինություններին և դրանց համար սահմանված պատիժներին» (Գիրք Հայտնության):

Տա՛ Աստված, չհպարտանանք, չանտեսենք և չարհամարհենք, ինչ Տերունականն է, Երկնքից տրված: Մեր հռչակավոր եկեղեցով և ժողովրդով դարձ անենք և չուշանանք: Այդպես իսկ մեծաթիվ կոտորումներ կրճատելով:

Գարեգին կաթողիկոսը, երբ դեռ Արարատյան թեմի առաջնորդն էր, նրան հանդիպեցի մեծահասակների ջրի մկրտությունը վերգործարկման խնդրով:

Ասաց, բնականաբար, պիտի վերագործարկվի:

Եվ երբ ես ասացի թե, քահանաներ կլինեն, որ մկրտության կրճատված, անօրեն տարբերակը կշարունակեն, ասելով թե՝ դյուրին է, պատասխանեց.

«Նման քահանաներին կհեռացնեմ և կընդունեմ՝ կատարողներին»:

Եվ ապա լրատվությունից իմացա, որ Սրբազանը ինքն էլ Վազգեն կաթողիկոսից հրաման խնդրելով՝ մկրտության համար մեծ թվով շապիկներ էր կարել տվել՝ Սևանա լճում ժողովրդական մկրտություն կազմակերպելու: Եվ օրն իսկ որոշված է եղել: Ժողովրդական մեծ մկրտություն էր լինելու, ցավոք, չիրականացավ, քանի որ քաղաքական զինված բախումների ժամանակներ էին և հայտնի էր դարձել, որ զինված մի ավազակախումբ որոշել է հարձակվել մկրտվողների վրա:

Եվ այդ լավագույն նախաձեռնությունը կամ սխալների այս խնդրով ուղղումը, վերստին, ցավոք, կասեցվել է: Իսկ ինչու չկրկնել՝ ավելի խաղաղ ժամանակներում:

Այնուամենայնիվ, Սրբազանի կաթողիկոս դառնալուց հետո, քիչ թվով քահանաներ, սկսեցին գետերում մկրտություն անել:

Աստված տա, Մայր առաքելական մեր եկեղեցիներում, ամենուրեք, մեծահասակների համար վերագործարկվի (ջրով և ոչ թե անջուր ավազանի մկրտությունը), ըստ մեր Տիրոջ խոսքի համաձայն, թե՝ «ով ջրից ու Հոգուց վերստին չծնվի, չի կարող երկնքի արքայությունը տեսնել»:

Երբ այսօր շատերս բարձրաձայնում ենք համաժողովրդական ապաշխարության անհրաժեշտության մասին, այս ևս հիշենք, քանի որ ջրով մկրտությունը՝ ապաշխարության մկրտությունն է: Իսկ Կնունքը մյուռոնով՝ Սուրբ Հոգով Կնքումը, դրոշմումը:

Աստված տա, համազգային հոգևոր սխալներն ուղղելով, գործերով առավել ապաշխարենք, և թող առավել Քրիստոսի Լույսը ծագի Հայոց մեր աշխարհի վրա, մեր ամենքի վրա:

Ամե՜ն:

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Կրոնի տեսաբան

Դիտվել է՝ 6920

Մեկնաբանություններ