Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ելքը օգնականի հաստիք ավելացնելը չէ

Ելքը օգնականի հաստիք ավելացնելը չէ
23.10.2023 | 14:05

Երբ «նախկինում» ԱԺ մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ էին դրել երկրորդ օգնականի հաստիք ավելացնելու հարցը, միանշանակ դեմ էի, ըստ այդմ էլ, կառավարության համար պատրաստեցի փաստարկված առարկություն: Պատգամավորները պնդում էին, որ մեկ օգնականը չի կարող պատշաճ կատարել տրված հանձնարարությունները, իսկ իմ հակափաստարկն այն էր, որ իրենց հանձնարարությունների կատարման պատասխանատուն ոչ թե մեկ-երկու օգնականներն են, այլ՝ ավելի քան 800 հանրային ծառայող ունեցող ԱԺ ողջ աշխատակազմը, և եթե բացակայում է աշխատանքային բնականոն մթնոլորտը, ապա ելքը օգնականի հաստիք ավելացնելը չէ: Ընտրվեց հասարակական հիմունքներով օգնականի իբր փոխզիջումային տարբերակը, թեպետ, դա իմ մտահոգությունների հետ անմիջական կապ չուներ:

Ցավում եմ, բայց օգնականի դերի զուտ կենցաղային հարթությամբ ընկալումները էլ ավելի խորացան, այդպես էլ չընկալվեց այն պարզ իրողությունը, որ հանրային ծառայության յուրաքանչյուր հաստիք կոչված է բացառապես հանրային նշանակության մասնագիտական առանցքային խնդիրներ լուծելու համար՝ անկախ վճարման համակարգից:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5470

Մեկնաբանություններ