Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության

Ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության
25.09.2023 | 21:50

Քիչ առաջ շուրջ 6 ժամ առանց ձերբակալման որոշման՝ ապօրինաբար պահելով քննչական մարմնում՝ «168 Ժամ»-ի (168.am) լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածով:

Ընդ որում, ըստ նրա պաշտպանների, Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր:
Դավիթ Սարգսյանին ճանաչող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ խուլիգանական վարքագիծը որևէ աղերս չի կարող ունենալ նրա հետ: Դավիթի նկատմամբ, նրա լրագրողական գործունեությունը նկատի ունենալով, ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև այն, ինչ վերագրվում է մեր գործընկերոջը, տեղի է ունեցել ուղիղ եթերում, և դա որևէ կերպ խուլիգանություն որակվել չի կարող:
Դավիթ Սարգսյանը՝ որպես համալսարանական, գիտության հետ առնչություն ունեցող մարդ, որպես ՀՀ քաղաքացի, ԵՊՀ-ում այսօր քաղաքացիական ակցիա է իրականացրել՝ փորձելով կանխել այն հակահայ հայտարարության ընդունումը, որը փորձ էր արվում ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պարտադրել ընդունել:
Դավիթ Սարգսյանի քաղաքացիական կեցվածքն ու ակտիվությունը շատ լավ առիթ էին գործող իշխանության համար՝ մեկուսացնելու, լռեցնելու նրան:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ հետապնդումը, լրագրողական համայնքին կոչ անում անտարբեր չլինել իրենց գործընկերոջ նկատմամբ տեղի ունեցողի հանդեպ, իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի:
Միջազգային մեր գործընկերներին, խոսքի ազատության խնդիրներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Դավիթ Սարգսյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, հետևել իրադարձությունների զարգացմանը՝ կանխելու Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները:

Հայաստանի Ժուռնալիստների միություն

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ