«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինձ պետք չի այն աշխարհը, որտեղ մենք տեղ չունենք

Ինձ պետք չի այն աշխարհը, որտեղ մենք տեղ չունենք
20.09.2023 | 11:54

Արցախի հերոսական ժողովուրդը սովի, վառելիք չունենալու, պայքարելու սահմանափակ միջոցներ ունենալու պայմաններում դեռևս դիմադրում է՝ մեծ ու թանկ զոհեր տալով։ Ամեն ժամ չօգնելը է՛լ ավելի է մեծացնում զոհերի ու տարածքների կորուստը։

Այս վայրկյանին համակարգված ու քայլերի հերթականությամբ երկարատև պատրաստության ժամանակ չկա։ Արցախի հերոսական ժողովրդին առաջնային աջակցելու համար, ՎՃՌԱԿԱՆ ՄԵՆԱԿԻ հոգեբանությամբ, հիմա խենթ քայլեր պետք է արվեն։

1. Վայրկյան առաջ հեռացնել ՀՀ քաղաքական (չ)իշխանությանը։

2. ՀՀ ԶՈՒ ենթակայությամբ գտնվող հրթիռային ողջ արսենալն ուղղել Ադրբեջանի ենթակառուցվածքների, կամուրջների ու նավթագազատար խողովակների ուղղությամբ։

Տեսնենք, թե ո՞նց աշխարհը չի նայի այս ուղղությամբ։

Եթե Արցախն ընկավ՝ շարունակաբար, առանց ընդհատման՝ ընկնելու է ՀՀ տարածքի կեսը՝ ուղիղ գծով Վարդենիսից մինչև Երասխավան։

Դրանից հետո՝ արդեն Երևանը։

Հետևաբար, չլինի Արցախը՝ չի լինելու Հայաստանը։ Իսկ եթե չլինեն Արցախն ու Հայաստանը՝ ինձ պետք չի այն աշխարհը, որտեղ մենք տեղ չունենք։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ