Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հակահայ ուժերը վերադառնում են այն հանգրվանը, որտեղից սկսել էին հայ տեսակի դեմ պատերազմը

Հակահայ ուժերը վերադառնում են այն հանգրվանը, որտեղից սկսել էին հայ տեսակի դեմ պատերազմը
19.09.2023 | 13:59

Կողոպտել են Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը:

2018-ին Հայաստան -պետությունը զավթելուց հետո անհայրենիքների խմբակի առաջին քայլը Մայր Աթոռի Սուրբ Վեհարան ներխուժելն էր։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով պահանջում էին, որ Հայոց Հայրապետը հրաժարական տա, և փոխարենը տեսնեն անհայտ ծագումով ու հոգեկերտվածքով ինչ-որ մեկին։

ՈՒզում էին, որ Հայոց եկեղեցին, օրինակ, սկսի պսակադրել այլասերված խմբերի ներկայացուցիչներին, ինչպես իրենց թիկունքին կանգնած երկրներում է:

Եվ ինչ պահանջներ թելադրում են տարատեսակ կոնվենցիաները (որոնց ծանր հետևանքներն այսօր չեն կարողանում հաղթահարել Եվրոպայի շատ երկրներում, պայքարում են և ուզում են վերադառնալ ավանդական արժեքներին), դնում էին Հայոց եկեղեցու առաջ։ Իսկ հակահայ ուժերին ծառայող այդ խմբակը որոշել էր Հայաստանի դեմ նախապատրաստված ` ազգային ժառանգությունը մերժելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք այս սրբազան դաշինքը փլուզելու, պատերազմը մեր Տուն բերելու և Արցախը հանձնելու ծրագիրը սկսել մեր հիմնաքարից` Հայ Առաքելական եկեղեցու վրա գրոհից։ Պղծության և այլասերվածության քարոզիչներն օրեր շարունակ Սուրբ Վեհարանը վերածեցին խրախճանքի վայրի, որովհետև այդպես էր թելադրում իրենց աղանդը։ Այդպես էր հանձնարարված իրենց տերերից։

Հետո էլ, ինչպես տեղավորվելու էր մեր պետությունը զավթած մանկուրտների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, այս պիղծերի խմբակի ղեկավարը շուտով բուհերից մեկում ստացավ պրոռեկտորի պաշտոն. ազգային կրթական համակարգի դեմ մարտահրավերն արդեն նետված էր:

Ի սկզբանե շատերիս էր պարզ, թե ինչպիսի ուժ է եկել իշխանության և ինչպիսի հրեշավոր ծրագրով:

Եվ սա միայն պարզ դրվագ չէր։ Պարզապես մեր երևելի ու աներևույթ թշնամի ուժերը չէին մոռացել, որ Հայ Առաքելական եկեղեցին մեր պատմության մեջ եղել է ազգը, հայ դպրոցը պահպանող հոգևոր կառույց, անգամ` ազգային-ազատագրական պայքարի կենտրոն, ինչպես, օրինակ, Գանձասարի դեպքում:

Գիտեին, և եկել էին հենց մեր գոյության սյուներին հարվածելու, որոնցից մեկն էլ Հայոց եկեղեցին է։

Ինչու՞ եմ մտովի վերականգնում այդ օրվա իրադարձությունները։ Որովհետև մեր երկիր այսքան արհավիրք բերելուց հետո այսօրվա պատկերն էլ նույնն էր, ինչ հինգ տարի առաջ` ամռան այդ չարաբաստիկ ու մահագույժ օրերին։ Բավական չէ, որ Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները` հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը դարձրեցին աշխատանքային (իբրև թե այս քայլը տնտեսական մեծ թռիչք էր բերելու երկրին), դեռ մի բան էլ հենց այսօր` Խաչվերացին հաջորդող երկուշաբթի օրը անհայտ հանցագործներ ներխուժել են Շիրակի Թեմի առաջնորդ Տ.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։ Ներխուժել էին կողոպուտի նպատակով։

Սակայն ո՛չ գումար, ո՛չ էլ ոսկի չգտնելով` կողոպտել են , ինչ կարողացել են` հուշանվերներ, խաչեր:

Հանցագործի համար սրանք գուցե ոչինչ չեն նշանակում, սակայն Սրբազան Հոր համար ամեն մի իր ունի հոգևոր մասունքի պես թանկ մի պատմություն։

Սա ևս մեկ անգամ ոտնձգություն է Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Կարող ենք վստավորեն ասել, որ սա ևս մեկ ազդակ է, որ մեր ազգային գոյության դեմ պատերազմը շարունակվում է այն հանգրվանից, որտեղից սկսել էին մեր տեսակի դեմ այս չավարտված պատերազմը։

Ես չեմ պատմի, թե ինչպիսի հին ու ազնվական տոհմից է սերում Սրբազան Հայրը: Սա մի առանձին, մեծ հոդվածի հարուստ նյութ է։ Բայց մի բան կնշեմ, որը շատ հատկանշական է. Տ.Միքայել Սրբազանն այն բացառիկ հոգևորականներից է, ով ապազգային և օտարահպատակ այս խմբակի դեմ պայքարում է հենց սկզբից, հայտնի է իր ըմբոստ ու իսկական հոգևորականին հատուկ իմաստուն, մարտակոչ հիշեցնող հարցազրույցներով, որ լինի արթնացում, և Հայը չթողնի , որ իրեն դարձնեն բնավեր։

Պայքարում է, որ լինենք Արցախին իրավատե՛ր ազգ:

Նա այն հոգևորականներից է, որի անունը իրավամբ կգրվի մերօրյա գոյապայքարի պատմության էջերում։

Նա այն հոգևորականներից է, ով ապրիլյան պատերազմի ժամանակ և հիմա նույնպես եղել է զինվորի կողքին։

Իսկ Շիրակ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներն ասում են, որ երջանիկ են ` Միքայել Սրբազանի պես հոգևոր առաջնորդ ունենալով։

Շատ բան կարձանագրի ապագայի պատմությունը։

Իսկ մեզ մնում է մի հարց ուղղել այս հանցագործներին, հարց, որի պատասխանը թերևս բոլորս էլ ունենք. վրե՞ժ էիք լուծում Սրբազան Հորից։ Նրա պայքարող ու ազնվական տեսակը չէիք հանդուրժու՞մ։

Քննությունը, հուսանք, կպարզի ամեն ինչ։

Մեր զորակցությունն ենք հայտնում Տ.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Մեր սիրելի Սրբազան Հայր, Աստված Հայոց եկեղեցուն, Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին զորավիգ լինի։ Մեր մեծ նախնիներից եկող ուժով ու Ձեզ նման հոգևոր հայրերի առաջնորդությամբ պահպանելու ենք մեր երկիրը, առաքելահաստատ մեր եկեղեցին ու մեր արժեքները։ Ոչ մի ուժ չի կարողանալու խզել Հայոց պետականություն և Հայոց եկեղեցի անքակտելի կապը, որի դրսևորումները մենք բազմիցս տեսել ենք մեր պատմության բոլոր հանգրվաններում:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ