ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Տոնդ շնորհավոր, մատա՛ղ

Տոնդ շնորհավոր, մատա՛ղ
02.09.2023 | 14:08

Արցախ ունենալը հպարտություն է, Արցախ կորցնելը՝ խայտառակություն։

Արցախին սիրելը անշահախնդիր պետք է լինի, Արցախին ուրանալը դավաճանություն պետք է որակվի։

Արցախի մասին խոսելը, Արցախի ցավով ապրելը մարդու ինտելեկտի մասին է խոսում։ Տհասն ու տգետը չգիտեն Արցախի արժեքը, դրա համար էլ հեշտ ուրանում են։ Արցախը լակմուսի թուղթ է՝ հայերի ու հակահայերի։ Տեսեք, թե ով է խուսափում խոսել Արցախի մասին, ու պարզ կդառնա, թե որ կատեգորիայում է ինքը։

Արցախի անկախ մնալը յուրաքանչյուրիս պատվի հարցն է, ու Արցախը կորցնելը բոլորիս խայտառակությունն է լինելու։

Տոնդ շնորհավոր, մատա՛ղ:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3906

Մեկնաբանություններ