ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Առանց «վարորդական իրավունքի» Հայաստան «քշողները»

Առանց «վարորդական իրավունքի» Հայաստան «քշողները»
14.08.2023 | 19:16

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Սուրմալուի պայթյունի տարելիցն է։ Մեկ տարի առաջ այդ պայթյունին զոհ գնաց 16 մարդ։ Տարելիցի օրը մեկ այլ սարսափելի պատահար եղավ, որին զոհ գնաց 11 մարդ։ Միայն այս մեկ տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ ողբերգությունը տասնյակից ավելի զոհեր է տանում։ Մեկն էլ Վարդենիսի զորանոցում կատարվածն էր, երբ հրդեհից զոհվեց 15 զինվոր։ Սա համընդհանուր բարդակի արդյունք է։ Սրանք աղետը աղետով են փակում։

Մտածում եմ՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր հայրենակիցները, որոնք ինչ-ինչ պատճառներով այլ մտքի են, հասկանան, որ սա մահաբեր իշխանություն է, սրանք ոնց որ մեր հայրենիքի գլխին անեծք լինեն, սև թուղթ։

Ու թող ոչ մեկը չասի՝ Նիկոլն ի՞նչ մեղք ունի, որովհետև առնվազն Սուրմալուի պայթյունը բարդակի արդյունք էր, պետական վերահսկողության բացակայության արդյունք էր, Զորանոցում հրդեհը ՊՆ անպատասխանատվության արդյունքն էր։ Ես չեմ հիշում նախկինում էսպիսի բաներ։

Վերջերս փորձեցի հաշվել Նիկոլի իշխանության ժամանակ զոհերի թիվը, չկարողացա, որովհետև նրանք շատ են ու ամենօրյա։

Իսկ բարդակ է, որովհետև, այդ նույն կերպ, ինչպես Ավինյանն էր, առանց D դասի վարորդական իրավունք ունենալու, նստել «Գազելի» ղեկին, մեջն էլ՝ լիքը ուղևոր, այդպես էլ Պապիկյանն է առանց այդպիսի «իրավունքի» ՊՆ ղեկավարում, ու արդյունքում 15 զինվոր ողջ-ողջ այրվում է զորանոցում։ Առանց «վարորդական իրավունքի» Միրզոյանն է մեր արտաքին գործերով զբաղվում, դրա համար էլ 120.000 հոգի շրջափակման մեջ է 8 ամիս։ Ալեն Սիմոնյանը այդ ի՞նչ դասի «իրավունք» ուներ, որ իր ղեկավարած խորհրդարանը ինչ լիներ։ Փաշինյան Նիկոլը, փաստացի առանց որևէ «վարորդական դաս» ունենալու, 5 տարի վարում է մեր պետությունը, դրա համար էլ անդադար մահեր են, զոհեր ու համատարած աղետ։

Որքան էլ փորձում են համոզել, թե «Ապագա կա», իրենց կառավարման ամեն օրը մահ է, իսկ ապագան կլինի միայն մի դեպքում՝ իրենց հեռանալուց հետո։

Սովորական մեքենա վարելու համար, չգիտես ինչու, վարորդական իրավունքը պարտադիր է, իսկ այ երկիր կառավարելու համար, պարզվում է, ոչինչ պետք չէ;

Հ․Գ․Ցանկացած ապագա իշխանությունից պետք է պահանջել, ստիպել, օրենքով էլ, Սահմնադրությունով էլ ամրագրել ինչ-որ կերպ, որ փողոցից, առանց պետական համակարգում որևէ կառավարման փորձի, բացառվի այս անպատասխանատու տեսակի անգամ տեսական հնարավորությունը մոտ գալու պետության ղեկին։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ