«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այս պահին «Մայր Հայաստանն» է ռադիկալ նպատակով հանդես գալիս

Այս պահին «Մայր Հայաստանն» է ռադիկալ նպատակով հանդես գալիս
13.08.2023 | 18:50

Շատերն են հարցնում, թե ինչու է ցուցակը գլխավորում Անդրանիկ Թևանյանը։ Հիմնավոր կերպով բացատրեմ։

Թևանյանը ցուցակը գլխավորել է շարժման ձևավորման բնականոն ընթացքի տրամաբանության մեջ։ Նախ, շարժման գաղափարն իրենն էր' ամիսներ շարունակ մարդկանց է համախմբել, առանձին-առանձին հանդիպել, ում պետք է՝ համոզել, ում համոզել պետք չի՝ ոգևորել, կազմակերպել, միմյանց հետ ծանոթացրել, վերջապես՝թիմ ձևավորել։ Դա քրտնաջան ու ծանր աշխատանք է եղել, ու դեռ առջևում ավելի շատ էներգիա ու ջանքեր են ծախսվելու։ Դաշինքի կուսակցություններն այս հարցում համերաշխ են։

Հիմա նպատակի մասին.

- ՔՊ-ն չպետք է հաղթի Երևանի ընտրություններում (կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչու), ինչին պետք է հաջորդի իշխանափոխության ընթացքը։ Դա է մեր հիմնական նպատակը, ու դրա համար այդ նպատակը կիսողները պետք է ունենան համապատասխան մասնակցային ցուցակ, որ այդպես մտածողները գնան տեղամասեր, այլ ոչ թե մնան տանը՝ իրենց տեսակն արտահայտող մասնակցի բացակայության պատճառով ու կանաչ լույս վառեն ՔՊ-ի համար։

Այդ դեպքում դաշտում կմնային ՔՊ-ն ու ՔՊ-ի արբանյակները: Իսկ դա ինչ հետևանք կունենա Արցախի, Սյունիքի և, առհասարակ, Հայաստանի համար, պետք է ակնհայտ լինի։

Հիմա հիմնական երկու խոսույթների մասին։

1. Ինչու ընդդիմությունը միասնական թեկնածու չունի։ Այդ հարցով դիմեք ընդդիմություններին։ Այս պահին «Մայր Հայաստանն» է ռադիկալ նպատակով հանդես գալիս։ Ի դեպ, քաղաքի ընտրություններին մասնակցում են կուսակցություններ, այսինքն, սա քաղաքական գործընթաց է, այլ ոչ թե շինարարական, կամ տրանսպորտային տենդերի մրցույթ։

2. Պետք է բոյկոտել ընտրությունները, որովհետև կկեղծեն, կձերբակալեն, կբանտարկեն և այլն։ Շատերն անկեղծ են այս հարցում, սակայն չունեն բոյկոտին հաջորդող քայլը։ Սա նման է նրան, որ մարդիկ գնում են Լաչինի միջանցքն ուժով բացելու, հետո բողոքում են, որ հայ ոստիկաններն իրենց թույլ չեն տալիս մոտենալ կամրջին։ Բնական հարց է առաջանում. եթե ոստիկանական արգելքը չեն կարողանում հաղթահարել, ապա ինչպե՞ս են բացելու ճանապարհը։

Երևանի ընտրությունները դա «ոստիկանական շղթան» հաղթահարելու հնարավորությունն է, որպեսզի կատարվի հաջորդ քայլը։

Հ.Գ. Դաշինքը շատ ավելի բազմաքանակ ու ներկայացուցչական է, քան ցուցակը, ինչում կհամոզվեք ընտրարշավի ժամանակ։ Ցուցակը լոկ աշխատանքային գործիքներից մեկն է՝ մեր գլխավոր նպատակին հասնելու համար, իսկ գործիքները շատ են ու բազմազան։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ