«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նոր աշխարհակարգի կառուցման հիմքում բացահայտորեն դրվում է բլոկային տրամաբանությունը

Նոր աշխարհակարգի կառուցման հիմքում բացահայտորեն դրվում է բլոկային տրամաբանությունը
12.08.2023 | 10:58

Հեռավոր ձևով այն տպավորությունն է ստեղծվում, որ ռուսական աշխարհքաղաքական միտքը բլոկային պոտենցիալ է տեսնում Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։

Նոր աշխարհակարգի կառուցման հիմքում բացահայտորեն դրվում է բլոկային տրամաբանությունը, որն իր էությամբ կարող է ունենալ հիերարխիկ բնույթ։

Ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակներում, սոցիալիստական և կապիտալիստական լագերներից բացի, կային տարբեր բլոկային կառուցվածքներ, այդպես էլ BRICS-ի ներսում Չինաստանն ու Հնդկաստանը քաղաքական և տնտեսական իմաստներով արդեն լիիրավ բլոկներ են։

Մյուս կողմից էլ, քանի որ մրցունակ լինելու համար բլոկները պետք է բավարարեն հզորության մինիմալ պահանջներին, ապա այս հանգամանքը եվրասիական մյուս խոշոր պետությունների առաջ դնում է լրջագույն խնդիր, այն է՝ ռացիոնալ բլոկային կազմի ընտրությունը, հաշվի առնելով դրանից առաջացող պոտենցիալ շահերն ու կորուստները, ինչպես նաև հաճախ շատ ծանր պատմական բեռը։

Քանի որ դեպի արևմուտք և հատկապես դեպի Գերմանիա բլոկային իմաստով Ռուսաստանի ճանապարհները փակ են, ապա ռուսների համար այլ ճանապարհ չկա, բացի Իրանի ու Թուրքիայի և բոլորի արբանյակների հետ միասին մինչև 400-միլիոնանոց մի բլոկ սարքելը։

Հատկապես Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների դինամիկայից, ավելի կոնկրետ՝ Պուտինի և Էրդողանի հարաբերությունների դինամիկայից կարելի է եզրակացնել, որ բանը հենց գնում է դեպի նման բլոկի կառուցումը։

Պարզապես կողմերից ամեն մեկն աշխատում է հնարավորինս ավելի մեծ պոտենցիալ ու ավելի հարմարավետ նախնական պայմաններ ապահովել իր համար։

Այսինքն, եթե նույնիսկ, ինչպես Չինաստանն է պնդում, ապագա աշխարհակարգը պետք է կառուցվի միայն փոխշահավետ սկզբունքների հիման վրա, նույնիսկ այդ պայմաններում մրցակցությունը մնում է մրցակցություն։

Իրադարձությունների նման դինամիկան, հատկապես մեզ համար, կունենա ճակատագրական նշանակություն, քանի որ բնական է նաև, որ նման բլոկի ներսում ևս պետք է լինեն բաժանարար գծեր, ինչը մենք չենք որոշելու, այլ՝ բլոկի ներսի ուժային բալանսը։

Չնայած իր ծայրահեղ բարդությանը, նման բլոկի կառուցումը, համարյա թե այլընտրանքի իսպառ բացակայության պայմաններում, թվում է հավանական։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7931

Մեկնաբանություններ