Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Քաղաքականությունը գործազրկության կամ զբաղվածության գործակալություն չի

Քաղաքականությունը գործազրկության կամ զբաղվածության գործակալություն չի
06.08.2023 | 15:03

Ամեն «գործազուրկի» կամ շահառու վալանտյորի քաղաքական գործիչ մի կոչեք, դրանք լինեն պրոիշխանական, թե հակաիշխանական, միևնույն է, քաղաքական գործիչ մի կոչեք, քանի որ շատերը չաշխատող գործիքներ են, ոչ թե գործիչներ:

Ինտերնետով հոդված-ստատուս-բրյոշուր կարդացած ամեն ֆիզիկոս-որսորդ-բժիշկ-ինժեներ-լրագրող-խառատի հռչակեցիք քաղաքագետ՝ հասկացանք, բայց քաղաքականությունը գործազրկության կամ զբաղվածության գործակալություն չի, սեփական մասնագիտության մեջ, գործում կամ պաշտոնում ձախողվածների պրիյուտ չի:

Թե չէ տենց մեկը կա, որ իշխանության եկավ ու սկզբից իր «հպարտների» մոտ հպարտանում էր, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ունի ոչ միայն բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարում, իսկ այսօր նույն «նախկին հպարտներին» ուզում է համոզել, որ երեք տարի կառավարելու արդյունքում փնտրում է իր ղեկավարած պետության կադաստրի վկայականն ու խնդրում, որ իր ղեկավարած պետությունը գոնե ունենալու կամքն ու ցանկությունը անսասան մնա «հպարտների» մոտ, մինչ ինքը մի հատ կադաստրի վկայական բստրի:

P.S. էս քաղաքան պրիյուտում էլ տեղ չկա, սաղ տեղերն էլ մի հոգի զբաղեցրել է: Էս երկիրն էլ քաղաքականություն մտնող ու արագ դուրս եկողների սեզոնային շահային զեղումների խոպան չի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ