«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեր պետության դանդաղ թուլացումը սկսվեց այն ժամանակ, երբ վրեժի ինստինկտը կորավ

Մեր պետության դանդաղ թուլացումը սկսվեց այն  ժամանակ, երբ վրեժի ինստինկտը կորավ
05.08.2023 | 15:58

Պետությունը պետք է վրեժ ունենա: Էդ վրեժը պետք է վախեցնի և տասն անգամ զգույշ ու հաշվարկված ռեժիմի մեջ պահի էդ պետության ախոյանին: Ախոյանն էլ, քայլ ու ոտնձգություն անելուց առաջ, պետք է հաշվարկի՝ կմարսի՞ դա, թե ոչ:

Եթե չկա վրեժ, ուրեմն չկա վախ, եթե չկա վախ՝ նորին սպասեք:

«Ուղարկեք տղաներին»,- ասաց վարչապետ Գոլդա Մեիրը Մոսադի ղեկավարին՝ Մյունխենում Իսրայելի օլիմպիական թիմի ոչնչացումից հետո: Վրեժի «Աստծո բարկություն» գործողությունը իսրայելական հետախուզական «Մոսադի» օպերացիա էր, որը կոչված էր ոչնչացնելու «Սև սեպտեմբեր» կազմակերպության ահաբեկիչներին, որոնք 1972 թ. կազմակերպել էին Մյունխենի Օլիմպիական խաղերի ընթացքում Իսրայելի թիմի գլխատումն ու ոչնչացումը: Գործողությունը սկսվել էր 1972 թվականին և տևել ավելի քան 20 տարի: 20 տարի Իսրայելը չներեց ու հետևողականորեն ոչնչացրեց իր պետության թշնամիներին, որոնք ողջ աշխարհով թաքստոց էին ման գալիս:

Վրեժը պետությունը լուծեց:

Մեր պետության դանդաղ թուլացումը սկսվեց էն ժամանակ, երբ վրեժի ինստինկտը կորավ, երբ հայ սպա գլխատածը, իր գլուխը կորցնելու փոխարեն, մեդալներ կախ տվեց վզից, ու դեռ գլուխը վզի վրա է:

P.S. Ի՞նչ արժեր Սաֆարովի գլխատումը, թանկ է՞ր, անհնարի՞ն, ո՛չ ու ո՛չ: Չկար ու չկա վրեժի կարևորության ինստիտուցիոնալ ինստինկտը, ու շատ ինստինկտների բացակայությունը մեզ դեռ երկար է վնասելու:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ