«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տարածաշրջանում ստեղծված թույլ, բայց ակնհայտ դարձող հավասարակշռումների համար դեռ պայքար լինելու է

Տարածաշրջանում ստեղծված թույլ, բայց ակնհայտ դարձող հավասարակշռումների համար դեռ պայքար լինելու է
03.08.2023 | 13:55

Զանգեզուրի միջանցքի մասին հերթապահ հայտարարություն արած Էրդողանին, Թեհրանը կարճ պատասխանեց։

Ասաց պատերազմով կպահենք:

Բայց էստեղ էական էր շատ կարճ ու առանց դետալավորման, ուղիղ պատասխանը, որն ապացուցում է, որ ավելի շատ հարկ են համարում հիշեցնել.

«... Առանց Իրանի համաձայնության, տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխություն նոր պատերազմի սկիզբ է դնելու տարածաշրջանում»:

Կարծես, թե էս ամբողջին ի լրացում հնչում է Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Թուրքիան զորքերը պտի դուրս բերի Սիրիայից։ ՌԴ-ն և Իրանը հարցը կկարգավորեն։

Էրդողանը այս ընտրություններից հետո սահադաշտ է մտել վարկանիշի զգալի անկումով ու հերթապահ հայտարարություններին ուղղակի պատասխանում են հիշեցման կարգով։

Թուրքիայի տնտեսական վիճակը վատթարանում է

Օր-օրի։ Երկրաշարժն այդ ամենը սրեց այն աստիճան, որ Էրդողանին այլընտրանք չէր մնում, քան Արևմուտքի հետ սիրախաղ սկսելը։

Ընտրություններից հետո Էրդողանն աչքի չի ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ ու տպավորություն կա, որ կառավարման շատ գործառույթներ փոխանցել է իր նոր թիմին:

Այս ամենի ֆոնին զգալի թուլացել է կովկասյան ճստիկ խանի ոգևորությունը, ով շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր օգտին չէ ու ներքաշված է իր իսկ գոռոզության հոխորտանքի ծուղակը։

Շատ արագ են զարգանում դեպքերը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ևս։

ՈՒկրաինական հակահարձակումն արդյունքների չհասավ։

ՆԱՏՕ-ի տեխնիկաայի մոտ 30 %-ն արդեն ջախջախված է, մարդուժը շարքից հանված, բայց շոշափելի արդյունքներ չկան։ Եվ սա առավել ակնհայտ է դառնում նրանով, որ Կիևն ավելի շատ հակված է դիվերսիոն ու կոնվերսիոնալ լուծումների։

Փաստացի էստեղ ակտիվանում է Լեհաստանը, որը սկսում է մտմտալ փախստական 3միլիոն ուկրաինացիներին հետ վերադարձնելու ու լեհական «ՈՒկրաինա» սարքելու մասին։

Աշխարհը սկսում է ՈՒկրաինայի հարցը փակել, նոր ՈՒկրաինա սարքելու տարբերակով, ինչն ուժեղացնում է ՌԴ դիրքերը ոչ միայն այդ ուղղությամբ։

Սրանով հավասարակշռելու են ՌԴ-Արևմուտք,

ՌԴ-Թուրքիա հակակշիռը, իսկ սա Ալիևին կարող է հուշել, որ գալիս է պատասխան տալու ժամանակը։

Տարածաշրջանում ստեղծված թույլ, բայց ակնհայտ դարձող հավասարակշռումների համար դեռ պայքար լինելու է։

Աշխարհին երիցս ձեռնտու է ուժեղ Հայաստան, քան գոռոզ Ադրբեջան:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3909

Մեկնաբանություններ