Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գլոբալիստների բնում ճտիկ է միացել, և օձի ճտերն սկսել են խլրտալ

Գլոբալիստների բնում ճտիկ է միացել, և օձի ճտերն սկսել են խլրտալ
28.07.2023 | 22:36

Եթե դուք զարմանում եք, որ Մանեն ու Մեսրոպը միացել են «Հայաքվեին», ապա ես ավելի շատ փորձում եմ ինձ զարմացածի տեղ դնել, երբ ԼՏՊ-ն, նույն ինքը՝ հայակեր դահճապետը, երեկ գրել է, որ Արցախն ու Հայաստանը հայերի հայրենիքն է։ Պատկերացնում ե՞ք՝ ԼՏՊ-ն ասում է, որ Արցախը մեր հայրենիքն է: Մենակ էդ չի, է՛, դրանից մի քանի օր առաջ մեր փառապանծ մտավորականությունն է ոտքի կանգնում, մե աշխուժություն, մե իրար հերթ չտալով ինստագրամ-մինստագրամ խառնել են իրար, մե պատռում են իրանց ու էն տիպի, որ խամ մարդը, որ կողքից տեսնի, կմտածի՝ հայ ազգի բինգոն շահել է, քանի որ նման արտիստներ ունի ու նման մտավորականներ։

Դուք՝ չգիտեմ, բայց ես հեքիաթներին չեմ հավատում,համենայն դեպս՝

ա. ԼՏՊ-ի «հայրենասիրական պոռթկումն» ինձ համար հեքիաթ է,

բ. հայ արտիստների ու հայ մտավորականության էս զեղումներն ինձ համար հեքիաթ են:

Քանի որ ես տեսել եմ ԼՏՊ-ի հայակեր կերպը իմ գիտակից կյանքի ողջ ընթացքում, ես տեսել եմ հայ մտավորականության պնակալեզ ու սապոն տեսակը, ես տեսել եմ հայ արտիստների տականքության չափի հասնող կրավորական կեցվածքը:

Ու ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ էս ամեն ինչի ֆոնին է նիկոլը վդռուգ մտածում արցախցիների մասին, «Սպայկա»-յով օգնություն է ուղարկում, էս ամենի ֆոնին է էդմոնը ֆուռերի մոտ հարցազրույց տալիս, էս ամենի ֆոնին են ինչ-որ բաց ու փակ նամակներ ուղարկվում տարբեր տեղեր:

Թե բա՝ Մեսրոպն ու Մանեն միացան ՀայաՔվեին, ուղիղ միացում, բան...

Ոչինչ արտառոց տեղի չի ունեցել, ուղղակի գլոբալիստների բնում մի հատ ճտիկ է միացել, և օձի ճտերն սկսել են խլրտալ:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 2548

Մեկնաբանություններ