Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Երեկվա ասուլիսը՝ սառը գլխով

Երեկվա ասուլիսը՝ սառը գլխով
26.07.2023 | 20:27

Նիկոլ Փաշինյանն արդեն չի զսպում էմոցիաները և բացահայտում է իր դավաճանական գործողությունները. դա խոսում է անելանելիության մասին, որն էլ իր հերթին մի շարք շարժառիթներ ունի:

-Փաշինյանն անվերապահորեն կատարել է իրեն պարտադրված բոլոր սխալ քայլերը՝ հույս ունենալով «չոր դուրս գալ» դավաճանության տակից:

-Փաշինյանը վերջին ճիգերն է գործադրում՝ գոնե սեփական անվտանգության երաշխիքներ կորզելու համար, բայց այդպիսի երաշխիքներ չեն տալիս ո՛չ Արևմուտքում, ո՛չ Ռուսաստանում:

-Փաշինյանը փորձում է իր «աշխարհաքաղաքական» ավանտյուրիստության շրջանակները լոկալիզացնել Հայաստանի և սահմանակից երկրների շրջանակում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը դեռ իրենից սպասելիք ունեն և կարող են անձնական անվտանգության «պարաշյուտ» տալ:

-Փաշինյանը կրակում է իր վերջին փամփուշտները՝ զոհաբերելով Արցախի իշխանություններին:

-Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտք-Ռուսաստան հակասություններում, բռնելով Արևմուտքի փեշը, սխալ ընտրություն է կատարել ու շանտաժի է ենթարկում և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին՝ հայտարարելով, թե իրեն սխալ են հասկացել: («Կարևոր չէ, թե մենք ինչ ենք ասում, այլ այն՝ թե մեզ ինչպես են հասկանում ուրիշները»):

-Փաշինյանը փորձում է առավել խորացնել «հայաստանցի-արցախցի» շինծու հակասությունը, որպեսզի չեզոքացնի իր դեմ ձևավորվող համահայկական ատելությունն ու վրեժխնդրությունը:

-Անընդհատ խոսելով «տարածաշրջանային խաղաղության» տեսական հնարավորության մասին՝ Փաշինյանը տողատակում սպառնում է նոր պատերազմով, որպեսզի իր հետ խորտակի նաև տարածաշրջանի մյուս խաղացողներին ու նրանց ջանքերը:

-Փաշինյանը փորձում է հայաստանյան ընդդիմությանը ներկայացնել որպես իր քաղաքական արբանյակ և թույլ չտալ ներհայաստանյան համախմբում:

-Լրագրողների ընդգծված քաղաքական դիրքորոշումից ու համերաշխությունից Փաշինյանն ռաջին անգամ ամիջականորեն զգաց այն ատելությունը, որն իր նկատմամբ տածում է ժողովուրդը:

-Լրագրողները հստակ հասկացրին, որ հրաժարվում են նմանատիպ ձևաչափերում ընդունել Փաշինյանի խաղի կանոնները և արհամարհեցին տնտեսական ու այլ տիպի հարցերը՝ պահելով Արցախի թեման:

-Փաշինյանն այսուհետ գնալու է առավել արմատական և արագացված դավաճանական գործողությունների՝ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ