Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մանիպուլյացիա և ուղեղների լվացք

Մանիպուլյացիա և ուղեղների լվացք
25.07.2023 | 22:01

Մի քանի անգամ, տարբեր հարցադրումներում կրկնելով, որ Հայաստանը «կոնֆրոնտացիոն ռեժիմ»-ով չի կարող զարգանալ, Նիկոլը կրկին մանիպուլացնում ու մարդկանց ուղղեղները լվանալու իր գործն է անում:

Նախ` Հայաստանը երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն որևէ պետության կամ միջազգային կառույցի հետ չի ունեցել:

Երբե՛ք:

Սա պետք է Նիկոլն իր ականջին օղ անի ու չստեղծի տպավորություն, որ ինքը եկավ ու իբր թե մտածել սկսեց խաղաղության մասին:

Դա ամենամեծ կեղծիքն է:

Մինչև 2018-ը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արցախյան կարգավորման ողջ գործընթացը, ինչպես նաև

հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն ամենամեծ փաստերն են, որոնք վկայում են, որ Հայաստանի կողմից երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն չի վարվել՝ այլ հակառակը:

ԵՐԿՐՈՐԴ

Հայաստանը կոնֆրոնտացիոն ռեժիմում հայտնվել է Նիկոլի իշխանության գալուց հետո՝ իր իսկ վարած տգետ և անպատասխանատու քաղաքականության արդյունքում:

ԵՐՐՈՐԴ

Ադրբեջանը (այդ թվում նաև Թուրքիայի քաջալերմամբ) հայ ժողովրդի նկատմամբ, միշտ (այդ թվում նաև ԽՍՀՄ «եղբայրության» տարիներին) վարել է անհանդուրժողոկանության, էթնիկ զտումների, նպատակային հայրենազրկման, տարածքների դանդաղ յուրացման, ինչպես նաև ռազմական ագրեսիայի քաղաքականություն:

1918 թ. առ այսօր այդ քաղաքականությունը չի փոխվել, եթե չասենք, որ արհեստականորեն ձևավորված Ադրբեջան պետությունը հենց այդ նպատակով էլ ստեղծվել է:

ՉՈՐՐՈՐԴ

Աշխարհի շատ երկրներ զարգացել և զարգանում են հենց կոնֆրոնտացիայի ռեժիմի վրա: Ո՛չ մի պետություն, առանց իր ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու, խաղաղության մասին զուտ դատարկ խոսելով, երբեք որևէ հաջողության չեն հասել:

ՀԻՆԳԵՐՈՐԴ

Նիկոլը երևի մոռացել է, որ շուրջ 9 500 ք/կմ տարածք և 5000-ից ավելի զինծառայողների կյանքեր կործանելուց հետո, թուլացած և բարոյալքված Հայաստանի հեղինակն ու պատասխանատուն հենց ինքն է:

Մոռացել է նաև, որ հենց այս պահին Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից շուրջ 120 ք/կմ սուվերեն տարածք:

Եվ վերջապես ասուլիսի

ՑԻՆԻԶՄ N 1-Ը

Կապիտուլյանտը, որը տողատակերում անընդհատ խոստովանում է, որ աշխարհում ոչ մի պետություն իրեն բանի տեղ չի դնում, և թքած ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքի վրա՝ հայտարարում է, որ «ինքն իրեն մեղավոր է զգում, բայց չգիտի թե ինչում»:

Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ,

սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ,

սա ծաղր է հայրենիքի կորստով ցավացող հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ,

սա ծաղր է ցեղասպանության ռիսկի առջև կանգնած հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ:

ՑԻՆԻԶՄ N 2-Ը

Ասում է, որ իրեն և Ալիևին չի կարելի արգելել Արցախն Ադրբեջանին հանձնել և նրա տարածքում ճանաչել: Սա ծաղր է արցախյան պայքարի ողջ ընթացքում զոհված, վիրավորված, այդ պայքարում ամեն կերպ իրենց լուման ներդրած մի ամբողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի նկատմամբ:

ՑԻՆԻԶՄ N 3-Ը

Ինքն իրեն համարում է 29 800 ք/կմ տարածքի վարչապետ, որի ամբողջ նպատակն ու գործունությունը եղել է և մնում է Հայաստանում ադրբեջանական քաղաքականության տեղայնացումը:

ՑԻՆԻԶՄ N 4-Ը

Ինքն իրեն վարչապետ համարող մարդը, շատ հանգիստ խոսում է պետությունը կորցնելու հավանականության մասին: Ցույց տվեք մեկ երկրի ղեկավար, որն ասուլիս հրավիրի և խոսի իր երկրի պետականության կորստի մասին:

ՑԻՆԻԶՄ N 5-Ը

Լրագորղը շատ կոնկրետ հարցնում է, որ պատերազմ սկսի ի՞նչ ենք անելու, «գերագույն հրամանատար կոչվող անձն» ասում է, որ ինքը չի ցանկանում քաննարկել այդ հարցը:

Դրանից հետո օրինակ է բերում ԽՍՀՄ-Գերմանիա խաղաղության պայմանագիրը (որից երկու տարի հետո պատերազմ սկսվեց) և շարունակում է գլուխ արդուկել և 8-րդ դասարանի աշակերտին բնորոշ «խոհափիլիսոփայական» անմիտ բառեր արտասանելով:

Ցինիզմը շարունակվում է...

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Դավաճանությունը պոզով պոչով չի լինում, այլ լինում է կոնկրետ մարդու, կոնկրետ պաշտոնյայի, կոնկրետ գործողությունների և կոնկրետ մտածողության տեսքով:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ