Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Չեն կարողանում և չեն կարողանալու հանձնել

Չեն կարողանում և չեն կարողանալու հանձնել
23.07.2023 | 19:20

Պարադոքսն այն է, որ Փաշինյանը Հայաստանում, իսկ Արայիկ Հարությունյանը Արցախում հայտարարում են, որ իրենց բոլոր ջանքերը ներդնելու են Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելուն, ու մեկը իր կաբինետից իջնում-նստում է պալատկայի մեջ, իսկ մյուսը, իր վարկանիշի փրկության համար, գնում է կով շոյելու, ասֆալտից խոսելու և լծվում զուգարանների վերանորոգման սուղ անհրաժեշտությանը:

Այդ նույն ընթացքում Ալիևը Շուշի է հրավիրում շուրջ 250 միջազգային լրատվամիջոցների, շփվում նրանց հետ, ներկայացնում և հիմնավորում իր քաղաքականությունը:

Ու այսքանով հանդերձ, հանձնելու, հանձնվելու, հպատակվելու, միայն թե իշխանությունը պահելու միակ առաքելությամբ էլ չեն կարողանում և չեն կարողանալու հանձնել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ