Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Դեմոկրատ Արևմուտքը տրորում է դեմոկրատիան

Դեմոկրատ Արևմուտքը տրորում է դեմոկրատիան
28.03.2023 | 21:58

Արցախը դեռ շրջափակման մեջ է, թուրքերը քայլ առ քայլ նոր տարածքներ են հանգիստ գրավում, նոր ճանապարհներ փակում, իսկ ողջ աշխարհը թքած ունի այդ հումանիտար աղետի, արցախահայության, Արցախի խնդիրների վրա, և նույնիսկ Հայաստանի «տանձին» էլ չի:
Տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի ցույց են տալիս, թե մտահոգված են և զբաղված են Հայաստանի Նյու Վասյուկիի մակարդակի ապագայի խնդիրներով՝ տնավարի, ձեռի հետ, միամիտների ու անուղեղների համար արտադրված, մոռացած լուրջ անվտանգային խնդիրները:
Դեմոկրատիայի, մարդու իրավունքների, ազատ խոսքի հեքիաթներով ու ստերով ձեզ կերակրող և ձեր ուղեղը մշակող Արևմուտքը զբաղված է հենց այդ խնդիրները ոստիկանական հատուկ ջոկատներով տրորելով՝ Իսրայելում, Ֆրանսիայում, եվրոպական մի շարք այլ երկրներում:
Աղաղակող ու վայրենի, անմարդկային ու գազանաբար՝ մահակներով, արցունքաբեր գազերով, ջրցաններով ու քացու տակ գցելով: Մեր գույնզգույն բերետավորներից «բեթար»:
Իսկ դրա ամենաանմեղ գործողությունները Հյուսիսային Կորեայում, Սաուդյան Արաբիայում, Իրանում, Բելառուսում, Ռուսաստանում, իրենց դուր չեկող այլ երկրներում դարձնում են լուրջ քննարկումների ու քննադատությունների, սանկցիաների ու պատիժների առարկա:
Լավ կլինի, եթե այս երկրներն իրենք արդեն ՄԱԿ-ում ու այլ կազմակերպություններում փաստերով, տեսանյութերով նման դեպքերը ներկայացնեն քննարկումների և իրենք սկսեն հայելային պատիժներ կիրառել՝ թքելով հենց բայդենների, մակրոնների ու մյուսների վրա:
Կյանքը ցույց է տալիս, որ ինչքան արդարանում ես, լռում ես, խեղճանում, չես արձագանքում, այնքան բամփում են գլխիդ ու արհամարհում:
Նույնը վերաբերում է նաև մեր այս «օստապբենդերներին»՝ Հայաստանի ապագան կասկածելի ու վտանգավոր դարձնելու , նյուվասյուկիի մակարդակի հասցնելու համար:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 10028

Մեկնաբանություններ