Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Այն, ինչ կարելի է «Կալիգուլայի ձիուն», չի կարելի հասարակ մահկանացուներին. Ռոբերտ Մելքոնյան

Այն, ինչ կարելի է «Կալիգուլայի ձիուն», չի կարելի հասարակ մահկանացուներին. Ռոբերտ Մելքոնյան
16.10.2022 | 10:04

Բոլոր պետությունները խոսում են երկակի ստանդարտների մասին՝ շահարկում, քննադատում, դատափետում դիմացիններին այդ երևույթը կիրառելու համար, սակայն իրենք էլ են մեծ հաջողությամբ այդ սկզբունքը օգտագործում իրենց զինանոցում:


Նույնն են նաև քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, անհատները, առհասարակ՝ բոլորը: Այն, ինչ կարելի է «Կալիգուլայի ձիուն», չի կարելի հասարակ մահկանացուներին:
Եվ աջ ու ձախ կիրառում են, բնականաբար, նաև միջանձնային հարաբերություններում, երկակի, եռակի, քառակի ստանդարտները՝ ըստ անհրաժեշտության, ըստ պահանջարկի, ըստ առաջարկի, ըստ շահադիտության: Կիրառում են, իրար վրա չքմեղացած ցեխ շպրտում և կույս ձևանում:

Դիտվել է՝ 7774

Մեկնաբանություններ