Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պահում ենք պետությունը. Վահե Հովհաննիսյան

Պահում ենք պետությունը. Վահե Հովհաննիսյան
19.09.2022 | 07:37

Առաջարկություն` սեպտեմբերի 21-ի նախօրեին գրագետ ու վճռական լինենք։
Հանրային տրամադրությունները՝ տագնապ, ագրեսիա, անհուսություն և այլն, փոխակերպենք նոր քաղաքական-հասարակական շարժման, որի առանցքը, սուպերգաղափարը պետությունն է։ Ու անհուսությունից փողոցում հավաքվող հազարներին, տանը նստած` իրենց անելիքը չիմացող հարյուր հազարներին միավորենք գործնական գաղափարի շուրջ՝ պահում ենք պետությունը։ Որոշում ենք պահել պետությունը։


18. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, մի ակնթարթում կարող են վերանալ ԱԺ մեծամասնություն, քվորում, կանոնակարգ հասկացությունները։ Սա կարծես թե դեռ չի գիտակցվում։ Պետք է աշխատել պետական ինստիտուտների հետ, ձևավորել նորերը՝ անհատական մակարդակում բացառելով ագրեսիան։ Ներսում արյուն չպետք է լինի։ Սա պետք է ֆիքսել` որպես հիմնական մեսիջ և փոխանցել գործող իշխանությանը, ԱԺ մեծամասնությանը։


Ամփոփում
Հայաստանի պետականության նոր էջը, պետականության նոր պրոյեկտը փուլային է.
Կարճաժամկետ. կանգնեցնել օրհասական փլուզումը, դա կարող է շաբաթների խնդիր լինել։
Միջնաժամկետ. դաշնակիցների, հարևանների, միջազգային հանրության, հակառակորդների հետ նոր բանակցային իրատեսական կոնցեպցիա, նոր լուծումներ, որոնք կապահովեն կայունություն։
Երկարաժամկետ. Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի նոր բովանդակություն, զարգացման նոր տեսլական։

Դիտվել է՝ 6528

Մեկնաբանություններ