Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Չորս տարի անց

Չորս տարի անց
18.05.2022 | 09:49

ՀՀ քաղաքացիներին պերմանենտ ասֆալտի վրայով քարշ տալով, խփելով մեքենա խցկող, անօրինական բերման ենթարկող ոստիկանության «սումոյի» վարպետ բերետավորների և իրենց հեղաշրջման ալիքով պաշտոններ ստացած ղեկավարների ուշադրությունը հրավիրում եմ օրինական գործողության իրականացմանն ու գնահատականին։


ՈՒսումնասիրեք չորս տարի առաջվա հեղաշրջման իրականացման միջոցառումների տեսանյութերը, հրապարակումները, լուսանկարներն ու փողոցները մեքենաներով, նստարաններով, աղբամաններով, շինաղբով, մարդկային խմբերով փակող, դասադուլներ, գործադուլներ կազմակերպող, ռադիոտուն ներխուժող ու դռները ջարդողներին և պատասխանատվության ենթարկեք։
Դժվար չէ բացահայտելը, քանի որ նրանց մեծ մասը՝ ակտիվ գործողությունների կազմակերպիչներն ու մասնակիցները, ներկայումս գտնվում են ԱԺ-ում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ պետական կառույցներում։


Գնացեք հավեսով՝ ինչպես ընդդիմադիր քաղաքացիներին, բերման ենթարկեք՝ շախով-շուխով, հայհոյանքով, ծեծ ու ջարդով, ասֆալտի վրա քարշ տալով, վնասվածքներ հասցնելով։
Կարո՞ղ եք:


Իհարկե չեք կարող, քանի որ դա օրինական բերման ենթարկելու գործողություն կլինի:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4563

Մեկնաբանություններ