ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Համացանցը «ֆրոնտից հազում է շիֆր»

Համացանցը «ֆրոնտից հազում է շիֆր»
27.03.2022 | 13:08

Այո, ֆրոնտ է: Դարձյալ տագնապի մեջ ենք, իշխանությունները՝ անհասկանալի եռուզեռի մեջ, ոչ այն է՝ մերն են, ոչ այն է՝ մերը չեն: Խաղաղապահները ոչ այն է խաղաղապահ են, ոչ այն է՝ չեն: Իսկ տագնապած արցախցին, ինքն իր ջլատված ուժերով, փորձում է ինչ-որ բան պարզել. ոչ այն է՝ կողքին աջակից մայր երկիր ունի և խաղաղապահ, ոչ այն է՝ դատարկություն:

Եվ այս պահին, երբ յուրաքանչյուր շրջահայաց հայ ինքն էլ ելք է որոնում, թեպետ առայժմ՝ անպտուղ, օվկիանոսի այն կողմից քաղաքական մի աշխուժացած ուժ, առանց դույզն-իսկ հասկանալի տագնապի, ոգևորված հրահանգում է հայաստանաբնակ իր գաղափարակիցներին՝ ամեն ինչ այն է, ինչ մենք գիտեինք, մենք անսխալական ենք, քիչ մնաց, իշխանությունը մերն է, ոչինչ, հենց իշխանության եկանք, տեսեք մեզ չհավատացողների գլխին ինչ ենք բերելու, հուպ տվեք...

Իսկ ես տխրությամբ մտածում եմ, թե ինչքան ծանոթ երանգներ կան այդ հորդոր-հոխորտանք-սպառնալիքի մեջ: Բա էս ժողովուրդը մեղք չէ՞ դարձյալ հիպնոսացած զանգվածների անկառավարելի տարերքին ենթարկվի: Ոչինչ չունեմ, նորահայտ պարոնայք, ձեր դեմ, բայց համոզեք ինձ, որ դուք նա եք, ում անձկությամբ սպասում ենք երեք տասնամյակից ավելի, և ես ինքնամոռաց կզինվորագրվեմ ձեզ:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8422

Մեկնաբանություններ