Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Քարը փեշներիցդ գցեք ու եկեք հրապարակ, հետո կպարզենք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»

«Քարը փեշներիցդ գցեք ու եկեք հրապարակ, հետո կպարզենք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»
22.12.2020 | 23:06

Ընդդիմադիր 17 կուսակցությունների կողմից առաջադրված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ամաչում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ շարունակում է պաշտոնավարել: Դեկտեմբեի 22-ի հանրահավաքի ժամանակ նա հայտարարեց, որ հենց նոյեմբերի 10-ին՝ կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո Փաշինյանին ուղղակի պետք էր դուրս շպրտել: Նայելով հրապարակում հավաքվածներին աչքերին՝ Մանուկյանը հույս ու հավատ է նկատում:

«Այսօր տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագան։ Այն ժամանակ էլ դժգոհություններ, հերոսներ ու դավաճաններ ունեինք, բայց միասնական էինք, մեր հարցերը կարողացանք լուծել։ Այն, ինչ այսօր մեզ հետ կատարվեց, սարսափելի է։ Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլև կդառնանք այն պետությունը, որի մասին երազում էինք ու երազում ենք»,- ասում է Մանուկյանը։


Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա վարչապետի միասնական թեկնածուն անկեղծանում է՝ ընկերները խնդրել էին քայլերի հաջորդականության ծրագիր կազմել. «Խնդրել էին ներկայացնել՝ նոր կառավարությունը ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է իրականացնենք: Անկեղծ ասած՝ պատրաստել էի այդ փաստաթուղթը, բայց այստեղ գալով ու ձեզ տեսնելով՝ հասկացա, որ հիմա դրա ժամանակը չէ: Երբ մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուս կողմում՝ հայրենիքի վերականգումը, ամեն բան երկրորդ պլան է մղվում: Կոմպյուտերի առջև նստածներին հորդորում եմ՝ քարը փեշներից գցել, գալ հրապարակ, հետո բոլորս կպարզենք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»:

Դիտվել է՝ 6432

Մեկնաբանություններ