ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին
02.07.2018 | 22:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներ զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները:

Նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, հանգամանքները, որ կարող են գործերի բացահայտման հիմք հանդիսանալ ու նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն դիտարկվել: «Հիշում եմ, որ կարճ հանդիպում ունեցանք և ես ձեզ խոստացա, որ կանդրադառնամ ձեր խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետում: Հավատացեք՝ սա ամենամոտ ժամկետն է եղել, որ հնարավորություն է ստեղծվել հանդիպելու ձեզ: Բնականաբար, մենք և անձամբ ես շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան՝ լուծվեն: Այսինքն, ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով և փորձենք արդյունքներ ունենալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է՝ չունի ոչ մի պատճառ, որ չցանկանա քրեական գործերը լիարժեք բացահայտվեն և ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում:

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ