«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այդին Մորիկյանին՝ ծննդյան օրվա նվեր

Այդին Մորիկյանին՝ ծննդյան օրվա նվեր
18.04.2017 | 12:45


ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՆԽԱԽՏ ՕՐԵՆՔԸ


Բումերանգն` իր խնդիրը կատարելուց հետո, վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել է իր թռիչքը: Անգամ հենց էնպես` պարապ-աննպատակ թռիչքի դեպքում էլ է վերադառնում իր մեկնարկած կետին:
ՈՒ այդ ընթացքում` մեկնարկ-թիրախ-մեկնարկ, որևէ այլ բանի այդ բումերանգը չի փոխակերպվում:
Եթե բռնություն է` վերադառնում է որպես բռնություն:
Եթե արյուն է` որպես արյուն:
Եթե արհամարհանք է` որպես արհամարհանք:
Այդպես անվերջ կարելի է շարունակել թվարկումը: ՈՒ յուրաքանչյուրս էլ զգացել է, որ իր նետած ցանկացած բումերանգն էլ վերադարձել է ճիշտ ու ճիշտ նույն տեսքով: Արագությունը մի քիչ գուցե այն չի եղել, ժամանակն է փոփոխություն կրել, ճանապարհն է երկարել կամ կարճացել` բայց վերադարձն աներկբա է եղել:
Էնպես որ, օրվա իշխանությունների ամեն արած էլ վերադառնալու է իրենց ու դժվարացնելու է իրենց իսկ զավակների ճանապարհը:
Եվ դա` անկախ նրանից, հավատում ես, թե`ոչ:
Ոչ թե բումերանգի վերադարձի անխախտ օրենքին, այլ ՏԻՐՈՋԸ:
ՈՎ կարգավորում է Տիեզերքը և ՕՐԵՆՔՆԵՐ սահմանում, այդ թվում և վերը հիշատակվածը:
Անհավատությունը չի փրկելու անխուսափելի պատասխանից: ՈՒ դրա հետևանքներից:
Եվ անգիտանալը կամ էլ ձևացնելը որևէ կերպ չի ազատելու պատասխանատվությունից: Հակառակը` ավելի է ծանրացնելու այն:


Եվ եթե ոմանց թվում է, թե երկրային պատիժներն են ամենաէականներն ու դրանցից խուսափելով հնարավոր է անամպ գոյություն ապահովել` սխալվում են:
Գուցեև երկրի վրա հնարավոր լինի ինչ-ինչ պատիժներից խուսափել, բայց ՎԵՐԵՎՆ այլևս այդ հնարավորությունից զրկված են լինելու: Պարզապես գիտակցել է պետք, որ կյանքն այս հողագնդով չի սկսվում ու, առավել ևս, ավարտվում: Այն շարունակական մի ընթացք է, որ ըստ ՏԻՐՈՋ կամքի է ընթանում և դրա ողջ ընթացքում էլ մենք պատասխանատու պետք է զգանք մեզ, քանզի չգիտենք, թե պատասխանը երբ և ինչպես է պահանջվելու մեզնից:
Որ պահանջվելու է` հաստատ է:
Եվ` խստորեն:
Այլապես լիովին անիմաստ ու անհեթեթ կդառնար նաև մեր կյանքը: Եթե ամեն ինչ միայն մեր քմահաճույքով ու ցանկությամբ լիներ:
Մեծ խելք անհրաժեշտ չէ այդ փոքրիկ բաները հասկանալու համար: Տարրական տրամաբանությունն էլ է դա հուշում և դրան ականջալուր չլինելը մտավոր տհասության վկայություն է:


Այնպես որ, բումերանգի վերադարձի օրենքն անխախտ է:
Այն, ինչ կամեցել ես` վերադառնալու է քեզ:
Այն, ինչ արել ես` դառնալու է քո դեմ:
Այն, ինչ մտածել ես` նույնը:
Ինչպես վերադառնում է իր մեկնակետին ցանկացած նետած բումերանգ:


Այդին ՄՈՐԻԿՅԱՆ, «ԺԱՄԱՆԱԿ.ԵՐԵՎԱՆ». 8.03.2008.

Դիտվել է՝ 3094

Մեկնաբանություններ