ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հերմինե Նաղդալյան. Դեմք ու ասելիք պետք է ունենալ, ոչ թե իշխանության ստվերի դեմ կռվելով՝ ինքնահաստատվել

Հերմինե Նաղդալյան. Դեմք ու ասելիք պետք է ունենալ, ոչ թե իշխանության ստվերի դեմ կռվելով՝ ինքնահաստատվել
07.03.2017 | 12:49

Մարտի 5-ին սկսվեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը՝ Երևանում ու մարզերում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքները ներկայացրին իրենց ծրագրերն ու անելիքները: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հարցրի, թե ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի առաջին օրը.

-Կարծում եմ՝ ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերն էլ երկար նախապատրաստվել են ու իրենց կարողությունների համեմատ հնարավորն արել են հաջողության հասնելու համար: ՀՀԿ-ն իր քարոզարշավը սկսեց «Դինամո» մարզադահլիճում և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շատ դիպուկ ասաց, որ բոլոր քաղաքական ուժերի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ՝ մենք հավատում ենք մեր հաղթանակին: «Անվտանգությունն ու առաջընթացը» մեզ համար և մարտահրավեր են, և հեռանկար, որին պետք է հասնենք հանուն Հայաստանի Հանրապետության ապահովության ու առաջադիմության: Մենք այսօր ունենք հաղթանակի բոլոր նախադրյալները: Ինչ վերաբերում է մրցակիցներին, որքանով կարողացել եմ հետևել ընտրարշավի ընթացքին՝ բոլորն էլ իրենց սովորական դերում են՝ խոստումներ են տալիս ու հայտարարում են, որ հաղթելու են, իշխանափոխություն են անելու՝ ինչպես միշտ ու, ընդհանրապես իրենց հաղթանակի դեպքում ապրիլի երկուսին Հայաստանի Հանրապետության դռներին գրվելու է՝ «Դրախտ»: Ասեմ նաև, որ հակառակ իրենց պնդումների, որ խոսելու են միայն սեփական ծրագրերից ու անելիքներից, ներկայացնելու են իրենց ու իրենց տեսլականները, եղան քաղաքական ուժեր, որ շարունակեցին ՀՀԿ-ի դեմ պայքարի վրա կառուցել իրենց հաղթանակի շանսերը, փորձելով իրենց PR-ի հիմքերը դնել ՀՀԿ-ի դեմ սև PR տեխնոլոգիաների վրա: Կարծում եմ՝ դա արդեն անցյալի ու վաղուց իր անգործունակությունն ապացուցած հնարք է: Հայաստանը փոքր երկիր է, մեր անկախությունն ունի քառորդ դարի պատմություն, նախկին ու ներկա իշխանությունների ու իշխանավորների մասին բոլորն էլ ամեն ինչ գիտեն՝ ով ով է, ով ինչ է արել ու ինչ չի արել, ինչ էլ չգիտեն կամ մոռացել են, ժամանակակից տեխնոլոգիաները հինգ րոպեում պարզելու հնարավորություն են տալիս: Ես կարծում եմ, որ հաջողության գրավական կարող է դառնալ ոչ թե ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականների դեմ պայքարը, նրանց բազմահարկ մեղադրանքներ ներկայացնելը, կենսագրական փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, այլ իրենց սեփական քաղաքական կշիռը պարզելն ու հետագա քայլերը կշռադատելը: Ընտրությունները մրցակցություն են, որ ունեն դատավոր, և այդ դատավորը ոչ թե քաղաքական ուժերն են, այլ՝ ընտրողը: Ժողովուրդն է վերջնական դատավճիռը ներկայացնում ընտրությունների արդյունքների տեսքով, ուրեմն չարժի ուժերը վատնել անշնորհակալ գործի վրա, դեմք ու ասելիք պետք է ունենալ, ոչ թե իշխանության ստվերի դեմ կռվելով՝ ինքնահաստատվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ